Պոմպեոն կոչ կանի Բեռլինին ավելացնել ռազմական ծախսերը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սկսել է հնգօրյա շրջագայությունը Եվրոպայում Բեռլին այցելությունից, որտեղ նա Գերմանիային կհորդորի մեծացնել ռազմական ծախսերը, հրաժարվել չինական Huawei Technologies Co Ltd-ի հետ գործարքից եւ վերանայել Ռուսաստանի հետ խողովակաշարի նախագիծը, տեղեկացնում է Reuters-ը։
Պոմպեոն կհանդիպի արտգործնախարար Հեյկո Մաասի եւ կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Նրա այցը նախատեսված էր այս ամիս ավելի վաղ, բայց չեղարկվել է վերջին պահին Իրանի շուրջ լարվածության աճով պայմանավորված։
Պոմպեոն նաեւ կայցելի Շվեյցարիա, Նիդեռլանդներ եւ Մեծ Բրիտանիա։
Հանդես գալով լրագրողների առջեւ Բեռլին ուղեւորվելուց առաջ՝ Պոմպեոն ասել է, որ Գերմանիան պետք է ավելին անի, որպեսզի կատարի ՆԱՏՕ պարտավորությունները մինչեւ ՀՆԱ 2 տոկոս պաշտպանական ծախսերը բարձրացնելու ուղղությամբ։
«Նախագահ Թրամփը գոհ չէ»,- ասել է Պոմպեոն։ «Մեզ պետք է, որպեսզի դրանք ակտիվանան»,- նշել է Պոմպեոն։ «Դա ԵՄ ներսում կարեւոր, մեծ տնտեսություն է, եւ մենք կարիք ունենք դրանց լիակատար ներգրավվածության եւ համարժեք ռեսուրսներ հատկացնելու առումով Եվրոպայի պաշտպանության համար»։
Նրա խոսքով՝ Huawei-ը, որը Վաշինգտոնը համարում է որպես սպառնալիք ՆԱՏՕ անվտանգությանը, կքննարկվի Եվրոպայում յուրաքանչյուր կանգառում։
«Ուր էլ որ գնամ, մենք խոսում ենք հնարավորությունների եւ խնդիրների մասին, որոնք Չինաստանը ներկայացնում է ոչ միայն Միացյալ Նահանգների եւ նրա անվտանգության, այլ նաեւ ամբողջ աշխարհի երկրների համար»,- ասել է նա։
Վաշինգտոնը դաշնակիցներին հանձնարարել է չօգտագործել Huawei տեխնոլոգիան եւ սարքավորումները 5G ցանցերի ստեղծման համար՝ երկյուղելով, որ դա թույլ կտա Չինաստանին լրտեսել գաղտնի տեղեկությունները եւ տվյալները։
Պոմպեոն ասել է, որ նա նաեւ կքննարկի Իրանը, հարց, որի վերաբերյալ Թրամփի վարչակազմը Գերմանիայից եւ եվրոպական մյուս դաշնակիցներից տարբեր տեսակետներ ունի, որոնք հրաժարվել են 2015 թվականի միջազգային միջուկային գործարքից։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...