С-400-ը նախագծվել է հենց «F-35-ի նման ինքնաթիռներ խոցելու համար». Պենտագոն
Թուրքիային С-400 ռուսական համալիրների մատակարարումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ 5-րդ սերնդի F-35 կործանիչի ծրագրի համար: Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Քեթրին Ուիլբարգերը, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է ձեռք բերել С-400 համակարգերը...Այս գործարքի ավարտը կարող է կործանարար լինել ոչ միայն F-35 ծրագրի համար, որում Արեւմուտքն իրականացրել է ավիացիայի ոլորտի իր բոլոր հնարավորությունները, այլեւ խաթարել Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչը դաշինքի պաշտպանության գլխավոր կողմերից է», — ասել է նա:
Ուիլբարգերն ընդգծել է, որ С-400 ԶՀՀ-ն նախագծվել է հենց «F-35-ի նման ինքնաթիռներ խոցելու համար»: Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է այն մտավախությունների մասին, որ ռուս զինվորականները համալիրում գտնվող թիրախին հետեւելու համակարգի միջոցով կկարողանան տվյալներ ստանալ նորագույն կործանիչների մասին: Ուիլբարգերի խոսքով՝ դժվար է պատկերացնեկ, որ Ռուսաստանը չի փորձի դրանից օգուտ քաղել:
Մայիսի 22-ին CNBC-ը աղբյուրներին վկայակոչելով հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային երկշաբաթյա վերջնագիր է ներկայացրել. կամ Անկարան հրաժարվում է С-400-ի գնումից կամ դուրս կգա F-35 կործանիչների ստեղծման ծրագրից եւ կարող է ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի կողմից պատժամիջոցների օբյեկտ դառնալ:
Թուրքիան արդեն մասնակցել է F-35 կործանիչների ստեղծման ծրագրին եւ պատվիրել է 100 նման մեքենա: Առաջին F-35-ի փոխանցումը կայացել է 2018-ի հունիսին, սակայն այն դուրս չի եկել ԱՄՆ սահմաններից:
Թուրքիային ռուսական С-400-ի մատակարարման պատճառով ԱՄՆ Կոնգրեսը եւ Պետդեպն ավելի վաղ սպառնացել էին Անկարայի դեմ պատժամիջոցներով: 2019 թվականի ապրիլի 1-ին ԱՄՆ-ն դադարել էր Թուրքիային F-35-ի համար սարքավորումներ մատակարարել:
Մայիսի 29-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիան իրականացվում է նախատեսված ժամկետներից վաղ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...