ԱՄՆ-ն կոչ է արել իր դաշնակից երկրներին չօգտագործել չինական Huawei ընկերության արտադրանքը
ԱՄՆ-ն հայտնել է դաշնակից երկրներին, որ չինական Huawei ընկերության արտադրանքն անվտանգության նկատառումներով չի կարելի օգտագործել 5-րդ սերնդի հեռահաղորդակցական կապերի ստեղծման համար: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
«Մենք հստակ հայտնել ենք Կանադային և մեր մյուս դաշնակիցներին այն մասին, որ Huawei ընկերության արտադրանքն անհամատեղելի է ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների և ազատասիրական այլ երկրների անվտանգության շահերի հետ»,- հայտարարել է Փենսը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ բանակցություններից հետո:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը համապատասխան ուղերձ է հղել եվրոպական դաշնակից երկրներին և Կանադային, և որ հարցի քննարկումը շարունակվում է: Փոխնախագահի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները կարող են օգտագործել Huawei և չինական այլ ընկերությունների կողմից հավաքագրված տեղեկությունները:
Փենսը մասնավորապես հայտնել է, որ 5G ցանցի ստեղծման միջոցով երկրների ազգային անվտանգության հարցերի առնչությամբ տեղեկությունները հասանելի են դառնում ընկերություններին:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱՄՆ առևտրի նախարարութունը Huawei ընկերությունն ընդգրկել էր «սև ցուցակում», երբ նախագահ Դոնալդ Թրամփը «տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների առնչությամբ» համազգային արտակարդ դրություն էր սահմանել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...