Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը
Վերլուծական

Եվգենի Պրիմակովը Լեռնային Ղարաբաղի մասին (Մաս 1)

2016թ. ռուսաստանյան «Ցենտրպոլիգրաֆ» հրատարակչությունը լույս է ընծայել ականավոր քաղաքական գործչի, ՌԴ ԱԳՆ եւ կառավարության նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովի «Հանդիպումներ խաչմերուկներում» գիրքը: Գրքի գլուխներից մեկը նվիրված է ԼՂ հակամարտությանը: Այն ձեզ ենք ներկայացնում երեք մասով:

Նախ եւ առաջ, ցանկանում եմ նշել, որ ԼՂ հակամարտությունը ծագել է որպես ներպետական խնդիր, ինչպես եւ շատ այլ հակամարտություններ, որոնք ի հայտ եկան գլոբալ առճակատման շրջանի ավարտից հետո: Սակայն դա չխանգարեց, որ այն վերածվի հայ-ադրբեջանական միջպետական հիմնախնդրի:

Աշխարհը վաղուց կանգնած է երկընտրանքի առջեւ. պահպանել բազմազգ պետությունները կամ մասնատել դրանք՝ ըստ ազգային պատկանելության: Գաղութային կայսրությունների շրջանում ազգային հարցը սերտորեն կապված էր գաղութայինի հետ: Մի շարք բազմազգ պետություններում, հատկապես XIX դարում եւ XX դարի սկզբին, ազգային հարցն առաջացավ որպես տարբեր ազգային փոքրամասնությունների արձագանք անհավասարությանը: Հենց այդ պայմաններում էլ սահմանվեց ազգերի ինքնորոշման իրավունքը: Այդ դրույթը հետագայում տեղ գտավ նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությունում եւ միջազգային ու միջպետական մի շարք այլ փաստաթղթերում:

XX դարի երկրորդ կեսին ազգային հարցի լուծման համատեքստը փոփոխության ենթարկվեց: Եթե հաշվի առնենք, որ 2000 տարբեր ազգեր եւ ժողովուրդներ բնակվում են ավելի քան 150 պետություններում, ապա կարելի է համապարփակ եզրակացության գալ, որ հարցի լուծման գլխավոր ճանապարհը բազմազգ պետություններում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումն է, իսկ ինչպե՞ս, ինքնուրույնության ի՞նչ մակարդակով եւ ի՞նչ ձեւով՝ կախված է արդեն առանձին իրավիճակներից:

Ազգային փոքրամասնությունների հարցի լուծման միջակայքը մեծ է՝ մշակութային ինքնավարությունից մինչեւ ընդհանուր պետության մեջ դաշնային կամ համադաշնային կառուցվածքի ձեւավորում:

Պետք է ասել, որ վկայակոչելով պատմությունը, ինքնորոշման բովանդակությունն ու ձեւը ուրվագծելու, կամ այլ կերպ ասած՝ այդ միջակայքում ելակետ նշելու փորձերը բացարձակ անարդյունավետ են: Այդ մասին ես խոսել եմ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փակ նիստում 1990թ. մարտի 1-ին: Եվ իսկապես, եթե, օրինակ, լիներ որեւէ չափանիշ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Հայաստանին կամ Ադրբեջանին XIX կամ ցանկացած այլ դարում, եւ դրանից հետեւություն արվեր, թե այդ երկուսից ո՞ր պետությանը պետք է պատկանի այդ տարածքը ներկայում, ապա ամեն բան ավելի դյուրին կլիներ: Սակայն կյանքում ամեն ինչ ավելի բարդ է: Երկու կողմերն էլ կարող են օգտագործել «պատմական փաստարկներ», եւ դրանք հիմնավորված կլինեն: Եվ ինչպե՞ս վարվել նման իրավիճակում:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում ես առաջարկեցի գործը տանել ինքնավար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման ուղիով՝ բարձրացնելով շրջանի կարգավիճակը: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր Ադրբեջանի ԽՍՀ կազմում:

Ընդհանուր առմամբ, ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման խաղաղ գործընթացը կարելի է բաժանել երեք մասի. հարցը՝ մինչեւ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկը լուծելու փորձեր, կրակի դադարեցման հետ կապված բարդ գործունեություն, դիվանագիտական ջանքեր՝ ուղղված կայուն, համապարփակ կարգավորմանը հասնելուն՝ հաշվի առնելով պատերազմի հետեւանքները: Որոշ չափով ես էլ եմ մասնակցել այդ հակամարտության կարգավորման գործընթացին, ԱԳՆ-ում աշխատանքի անցնելուց դեռ շատ առաջ, այնպես որ, որոշ բաների ականատես եմ եղել անձամբ եւ կարող եմ սեփական դատողություններ անել:

Դեռեւս ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում իմ ելույթից առաջ՝ 1989թ. գարնանը, Մոսկվայում ես հանդիպեցի Ղարաբաղյան շարժման իրական ղեկավարների հետ: Չեմ խոսում նրանց մասին, ովքեր ներկայանում էին որպես այդպիսիք, բայց հեռու էին Ստեփանակերտից եւ, երբեմն, սադրիչի դեր էին կատարում, բայց ոչ մի պարագայում ռիսկի չէին գնում՝ հեռու մնալով իրենց իսկ հրահրած կրակից: ԽՄԿԿ Կենտկոմի ղեկավարներից մեկի հետ հանդիպմանը եկել էին Ռոբերտ Քոչարյանն ու Մաքսիմ Միրզոյանը: «Հին հրապարակում» տեղի ունեցած զրույցներից հետո նրանք Նամի Միկոյանի միջոցով, որն իմ լուսահոգի կնոջ մտերիմ ընկերուհին էր, մասնավոր կարգով ինձ հետ հանդիպում խնդրեցին: Այն ժամանակ ես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Միության Խորհրդի նախագահն էի:

Հանդիպեցինք իմ բնակարանում: Ես անմիջապես հարցրի՝ պատրա՞ստ եք անկեղծ զրույցի: Դրական պատասխանեցին: Մանրամասն եւ անկեղծ զրույցում ես կարծիք հայտնեցի, որ լավագույն լուծումը կլիներ Լեռնային Ղարաբաղի հատուկ ինքնավար հանրապետության կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում: Հավելեցի, որ մեր տվյալներով՝ Ադրբեջանի ղեկավարությունը դրան պատրաստ է, հատկապես Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական բռնկումից հետո, որը ցնցեց ԽՍՀՄ հասարակությանը: Ընդգծեցի, որ նոր կարգավիճակը ղարաբաղցիներին մեծ առավելություններ կտա, ու, հնարավոր է, եւ շատ ավելի կարեւոր, որ այդ հանրապետական կարգավիճակը ապագայում նրանց ավելի մեծ իրավունքներ խոստանա Ադրբեջանի սահմաններում` հաշվի առնելով ԽՍՀՄ տարածքում զարգացող գործընթացները:

Խոսակցությանը ներկա էին ուսանողական ընկերս, «Իզվեստիա» թերթի վերլուծաբան Կոստյա Գեյվանդովը, Ն. Միկոյանը, նրա որդին՝ արդեն հայտնի երաժիշտ Ստաս Նամինը: Հյուրընկալ տանտիրուհին իմ դուստր Նանան էր, որն այդ հիանալի հատկությունը ժառանգել է մորից:

Զրույցն այնքան անկաշկանդ էր, որ ես, չվախենալով հյուրերիս նեղացնել, ասացի. «Հայերը միշտ հայտնի են եղել որպես գիտնականներ, վաճառականներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, զորավարներ, բայց ոչ որպես քաղաքական գործիչներ: Գուցե հենց այդ պատճառով են նման կորուստներ եղել, ինչպես, օրինակ, Արեւմտյան Հայաստանը, որ անցել է Օսմանյան կայսրությանը: Այսօր պետք է քաղաքականապես շատ հասուն լինել»:

Մաքսիմ Միրզոյանը հակված էր նրան, որ, գուցե տվյալ պահին, ինքնավար հանրապետության կարգավիճակը լավագույն լուծումն է: Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դա չի ընդունի:

Մինչդեռ իրավիճակը շարունակում էր սրվել: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) մարզային խորհուրդը որոշում ընդունեց Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին միանալու մասին: Երեւանը պատրաստակամություն հայտնեց իր կազմում ներառել ԼՂԻՄ-ը՝ վկայակոչելով ԽՍՀՄ Սահմանադրությունը: Նույն Սահմանադրությունը մեջբերելով՝ Բաքուն կտրուկ դեմ արտահայտվեց: Որպես հետեւանք՝ տարածաշրջանում կրքերը ծայրահեղ բորբոքվեցին:
Հենց սկզբից էլ պարզ էր, որ խնդրի փոխզիջումային լուծումն այլընտրանք չունի: 1989թ. հունվարի 12-ին ընդունվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանը՝ ԼՂԻՄ-ում հատուկ կառավարում ներդնելու եւ այդ նպատակով՝ Հատուկ կառավարման կոմիտե (ՀԿԿ) ստեղծելու մասին: ՀԿԿ ղեկավար էր նշանակվել Արկադի Իվանովիչ Վոլսկին, որն արդեն մեկ տարի գտնվում էր Ստեփանակերտում՝ որպես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ: Այդ հրամանի հիման վրա ցրվեցին կուսակցության շրջկոմը եւ ԼՂԻՄ Մարզային խորհուրդը: Ամբողջ իշխանությունը փոխանցվեց ՀԿԿ-ին: Սակայն կիսաօրինական պայմաններում շարունակեցին գործել տեղական մարմինները, որոնք ղեկավարում էին Ղարաբաղի հայերը: Սկսվում էին զինված ընդհարումները:

Ա. Ի. Վոլսկին Կենտրոնին ավելի լայնածավալ մասնակցության կոչ էր անում: Այդ մասին նա նշեց 1989թ. հուլիսի 29-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին ներկայացրած իր զեկույցում, որը ներառում էր կոնկրետ խորհուրդներ եւ առաջարկներ: Զուգահեռ աշխատում էր ԼՂ հարցերով հանձնաժողովը, որը ստեղծվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից:
Իրավիճակը, սակայն, կրիտիկական էր մնում:

ԼՂԻՄ հայ բնակչությունն արդեն դեմ էր արտահայտվում մարզի վարչատնտեսական կառավարմանը Բաքվի կողմից: Հիմնական պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ բնակարանային ու արդյունաբերական շինարարությունն իրականացվում էր միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական հատվածում: Տեղի հայերի կարծիքով՝ դա նախադրյալներ էր ստեղծում մարզում ժողովրդագրական իրավիճակը փոփոխելու համար: Բացահայտ դժգոհություն էր արտահայտվում առ այն, որ մարզային գործադիր կոմիտեի վերացումը տեղի բնակչությանը զրկել էր ինքնակառավարումից:

Ինչ վերաբերում էր ադրբեջանցիներին, ապա նրանք ելնում էին նրանից, որ ՀԿԿ-ն զրկում է Ադրբեջանին ինքնիշխանությունից: Լեռնային Ղարաբաղի տնտեսական կամ ցանկացած այլ կապեր Հայաստանի հետ թշնամաբար էին ընկալվում: Հատուկ մտահոգություն էր առաջացնում այն փաստը, որ Հայաստանը, չնայած ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմանը, չէր ընդունում որեւէ փախստական եւ հրաժարվում էր փոխհատուցել նրանց ունեցվածքը: Դա շարունակական ճնշում էր առաջացնում ադրբեջանական ղեկավարության վրա ադրբեջանցիների կողմից, որոնք պահանջում էին, որ հայերը վտարվեն Բաքվից, Կիրովաբադից եւ առհասարակ՝ Ադրբեջանի տարածքից:

Հիմք կա կարծելու, որ չնայած շատ ծանր իրավիճակին՝ այդ պահին Կենտրոնը չաշխատեց: Եղան մի շարք հստակ առաջարկներ, որոնք ներառում էին դրության կարգավորմանն ուղղված քայլեր: Դրանց թվում էր նաեւ իմ գրությունը Մ.Ս. Գորբաչովին, որն ուղարկեցի 1989թ. օգոստոսի 22-ին:

Իմ խորին համոզմամբ` ԼՂ խնդրի բարդությունն ու խորությունն այն պահին պահանջում էին ոչ թե մեկանգամյա, այլ փուլային լուծում: Ես մի շարք զրույցներ ունեցա այն ժամանակվա Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Ա. Վեզիրովի, Ա. Վոլսկու հետ, որի հետ երկարամյա ընկերներ էինք, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության ղեկավար Հ. Ոսկանյանի հետ, որը գաղտնի եկել էր Մոսկվա իմ խնդրանքով, Ստեփանակերտի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահ Մ. Միրզոյանի, ինչպես նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Տ. Իսմայիլովի հետ, որը երկու տարի անց մահացավ ուղղաթիռային աղետի ժամանակ, ինչպես նաեւ Մոսկվայում բնակվող որոշ հայերի ու ադրբեջանցիների հետ, որոնք քաջատեղյակ էին իրավիճակից: Գրությանս մեջ առաջարկեցի.

- վերականգնել մարզային գործադիր կոմիտեն, որը սակայն կգործեր ՀԿԿ-ի՝ այսինքն Կենտրոնի անմիջական ենթակայության ներքո;

- մարզային խորհրդում ստեղծել երկու պալատ՝ հայկական եւ ադրբեջանական, որոնք վետո դնելու իրավունք կունենային ցանկացած որոշման վրա, որը կվերաբերեր բնակչության «իրենց» հատվածին;

- խիստ միգրացիոն սահմանափակումներ սահմանել ԼՂԻՄ բնակչության երկու հատվածների համար;

- ապահովել դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Նախիջեւան ճանապարհների ապաշրջափակումը (առաջին դեպքում ճանապարհը փակել էր Ադրբեջանը, երկրորդում՝ Հայաստանը):

Առաջարկվող բոլոր միջոցառումները պետք է սահմանվեին «Ադրբեջանի սահմաններում» ամենալայն ինքնիշխանության իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի տեսքով: Եթե այդ միջոցներից հետո էլ ծայրահեղական ազգայնական տարրերը հրահրեին բախումներ, գրության մեջ առաջարկվում էր նրանց դեմ պատժիչ միջոցներ ձեռնարկել:

Հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ Մ. Գորբաչովին հղած գրությունն ավարտվում էր այսպես. «Ընդհանուր առմամբ, մենք սարսափելի ուշացել ենք»:

«Ցենտրպոլիգրաֆ» հրատարակչություն

www.mediamax.am