Չինաստանը ԱՄՆ գործողությունները Թայվանի նեղուցում անվանել է խաղ կրակի հետ
ԱՄՆ գործողությունները Թայվանի նեղուցում խաղ են կրակի հետ, հինգշաբթի ասել է Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել էր Թայվանի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Դեւիդ Լիի հետ։ Բացի այդ, ԱՄՆ զինված ուժերը ՌԾՈւ երկու նավ են ուղարկել Թայվանի նեղուցով։ Ամերիկյան զինվորականների խոսքով՝ «նավերի տարանցումը Թայվանի նեղուցով ցույց է տալիս ԱՄՆ հավատարմությունն ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին»։
«Վերջին ժամանակներս ամերիկյան կողմը ապարդյուն փորձեր է կատարում Չինաստանը հենց չինացիներից օտարելու շրջանակում, դա անիրականանալի երազանք է... Այդ գործողությունները խաղ են կրակի հետ, լուրջ խափանում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում»,- ճեպազրույցում ասել է Ու Ցյանը։
Նա ընդգծել է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է, Չինաստանի ներքին գործն է, վերաբերում է չինացի ժողովրդի արմատական եւ ազգային զգացումներին։
«Մեկ Չինաստանի սկզբունքը բոլոր միջազգային հանրություններին հաճելի կոնսենսուս է, դա նաեւ չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքն է»,- ընդգծել է Ու Ցյանը։
Չինաստանի կենտրոնական կառավարության եւ կղզու միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949-ին, այն բանից հետո, երբ Չինաստանի կոմկուսակցության դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը Չան Կայշիի գլխավորությամբ անցան Թայվան։ Թայվանի եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ ոչ ֆորմալ եւ գործնական շփումները վերականգնվել են 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբին կողմերը սկսեցին շփվել հասարակական կազմակերպությունների միջոցով՝ պեկինյան Հարաբերությունների զարգացման եւ Թայբեյի Փոխանակումների ֆոնդի միջոցով։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...