Ռոմանոս Պետրոսյանի եղբոր հետ կապված միջադեպի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալներ դեռ չկան. նոր զարգացումներ
«Ժողովուրդը» գրում է. «Մայիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանին:
Խնդրի հետ կապված դեռևս մեկ շաբաթ առաջ զրուցել էինք մարզպետի հետ, որը նշել էր, թե սա քաղաքական սադրանք է՝ ուղղված իր գործունեությանը. «Որքանով ինձ է հայտնի, և եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճնի ճանապարհին մեքենայի ազդանշաններով եղբորս հասկացրել է, որ կանգնեցնի մեքենան: Եղբայրս կայանել է: Երիտասարդը մոտեցել է եղբորս և շատ անհարգալից տոնով իմ և եղբորս հասցեին վիրավորական արտահայտություններ արել:
Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկացել է ընդգրկվել թիմի ներսում, գործունեություն ծավալել մեզ մոտ, և ավելի ուշ հասկացանք՝ պաշտոնի ակնկալիքով է եկել, ինչը չէր կարող իրականություն դառնալ: Սույն օբյեկտը բազմաթիվ անգամ իմ գործունեության վերաբերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին», - նշել էր մարզպետը:
Ինչևէ, հետաքննական մարմինը բացատրություն էր վերցրել ինչպես Կոտայքի մարզպետի եղբորից, այնպես էլ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանից, և դատաբժշկի ուղեգիր էին տվել:
Արդյունքում երեկ մեզ հայտնի դարձավ, որ մայիսի 24-ին հետաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով հարուցել է քրեական գործ և այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: Սակայն նկատենք, որ մեղադրյալներ դեռ չկան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել