Ասանժին տեղափոխել են բանտի հիվանդանոց
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին տեղափոխել են բրիտանական Բելմարշ բանտի բժշկական բաժանմունք, կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել նրա առողջական վիճակի հետ կապված, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
WikiLeaks-ը նշում է, որ Ասանժի առողջությունը վատացել է Էկվադորի դեսպանությունում անցկացրած յոթ տարիներից հետո այնպիսի պայմաններում, որոնք «անհամատեղելի են մարդու հիմնարար իրավունքների հետ»։ Ասանժի փաստաբան Փեր Սամուելսոնի խոսքով՝ նրա առողջական վիճակն անցած ուրբաթ այնպիսին էր, որ «նրա հետ անհնար էր նորմալ զրույց վարել»։
«Բելմարշում անցկացրած յոթ շաբաթում նրա առողջությունը շարունակել է վատանալ, խիստ նիհարել է։ Բանտի ղեկավարության որոշումը՝ նրան տեղափոխել բուժբաժանմունք՝ ինքնին վկայում է այդ մասին»,- ավելացրել է կազմակերպությունը։
Ասանժին արտահանձնելու գործով հերթական լսումները տեղի կունենան հինգշաբթի Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի մագիստրական դատարանում։
Ասանժը, որը Շվեդիայում մեղադրվել է 2010-ին սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության պատճառով, 2012-ի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ վախենալով սկանդինավյան երկիր արտահանձնումից։ 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանել են Շվեդիայի եւ ԱՄՆ օրդերներով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու մեջ եւ դատապարտել 11 ամսվա բանտարկության։ Արտահանձնման մասին լսումները սկսվել են մայիսի 2-ին։
Այժմ դատարանը ԱՄՆ-ից սպասում է փաստաթղթերի ամբողջական փաթեթը, որը թույլ կտա որոշում ընդունել այն մասին, թե արդյոք կարելի է թույլատրել ամբաստանյալին Միացյալ Նահանգներին արտահանձնելը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...