Մենք որպես ժողովուրդ ոչ հասունանում ենք, ոչ էլ խոհեմանում
Անցած տարիների ընթացքում գոնե պետք է սովորեինք, թե որն է մեր երկրի թիվ մեկ պետական տոնը, եւ որն է մեր հարեւան երկրներից երկուսի՝ Ադրբեջանի եւ Վրաստանի թիվ մեկ պետական տոնը: Պետք է սովորեինք, բայց չսովորեցինք:
Եւ ամեն տարի, ինչպես հայտնի «Արջամկան օրը» ֆիլմում, լսում ենք նույն հայտարարությունները, նույն հարցերը՝ ինչո՞ւ ԱՄՆ եւ Ռուսաստանի ղեկավարները շնորհավորեցին Վրաստանին եւ Ադրբեջանին, իսկ մեզ՝ ոչ:
Մեկ անգամ եւս շեշտենք, որ ի տարբերություն մեզ, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ մեկ թիվ մեկ պետական տոնը՝ սեպտեմբերի 21-ն է, իսկ Վրաստանինն ու Ադրբեջանինը համապատասխանաբար մայիսի 26-ն ու 28-ը:
Սա այնքան պարզ է հասկանալու համար, բայց ոչ մեզ համար, բազմաչարչար եւ իմաստուն հայ ժողովրդի համար, որը ամեն տարի պարտադիր կրկին քննարկում եւ շահարկում է այս հարցը:
Գրեթե վստահ ենք, որ նույնը լինելու է նաեւ մյուս տարի, հաջորդ տարի, քանի որ մենք որպես ազգ հավաքական մակարդակով ոչ խոհեմություն ենք ձեռք բերում, ոչ էլ հասունանում:
Եւ զավեշտն այն է, որ ամեն տարի, այս նույն օրերին փորձագետներ են գտնվում, որոնք լուրջ դեմքով բացատրում են, թե ինչն է պատճառը, որ մեզ չեն շնորհավորել եւ ինչ քաղաքական խաղեր են տեղի ունենում:
Մի օր, եթե այսպես շարունակվի, մեզ նմանեցնելու են 2-3 տարեկան երեխաների հետ, որոնք տեսնելով իրենց ընկերների, եղբայրների, հարեւանի երեխաների ծննդյան օրը պահանջում են իրենց ծննդյան օրն էլ հենց նույն օրը նշել: Նմանեցնելու են եւ...
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել