Պատվավոր սենատոր. Նազարբաևին 2 օրում 2-րդ կոչումն է շնորհվել
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի խորհրդարանի վերին պալատի որոշմամբ` պատվավոր սենատորի կոչում է ստացել, հայտնում է lenta.ru-ն:
Նազարբաևին այս կոչումը շնորհվել է Ղազախստանի զարգացման գործում ունեցած ահռելի ավանդի համար:
Սենատի նախագահ Դագիրա Նազարբաևան, որը առաջին նախագահի դուստրն է, պատմել է, որ կոչումը շնորհելու նախաձեռնությունը երկրի գործող ղեկավար Քասիմ Ժոմարտ Տոկաևինն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Նազարբաևը նշակակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում:
Որոշման մասին հայտարարվել է Նուր Սուլթանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ:
Հայտնի է, որ կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ստեղծման գործում քաղաքական գործչի ունեցած մեծ ավանդը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...