Փաշինյանի և Պուտինի հանդիպումը Ղազախստանում չի կայացել «պատահականության» պատճառով. Լեոնիդ Կալաշնիկով
Չորեքշաբթի Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում չի կայացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված հանդիպումը:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը կարծիք է հայտնել, որ կատարվածը կարող էր պատահականության և հանգամանքների արդյունք լինել:
«Դա կարող է լինել ինչ ասես, սակայն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ հանգամանքներ են եղել, քանի որ մեր նախագահը եթե ինչ-որ բան նախատեսում է, ապա սովորաբար անում է դա: Նշանակում է, որ ինչ-որ հանգամանքներ են եղել, որոնք իսկապես թույլ չեն տվել, որ հանդիպումը կայանա: Պետք չէ դրանում դավադրական դրդապատճառներ փնտրել: Ոչ, դա, ամենայն հավանականությամբ, ստացվել է: Հատկապես, որ հոկտեմբերին նախատեսվում է Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Չեմ կարծում, որ այստեղ կանխամտածվածություն կա», - РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է պատգամավորը:
Կալաշնիկովը հավելել է, որ այդ դրվագը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտնել էր, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի ժամանակ կկայանա Փաշինյանի և Պուտինի հանդիպումը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել