ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականը Հայաստանին եւ Ադրբեջանին խորհուրդ է տալիս զգոն լինել. թշնամին քնած չէ
Ամերիկյան Rand Сorporation կազմակերպությունը զեկույց է պատրաստել, որտեղ կետերով նշել է, թե ինչպես կարելի է ապակայունացնել Ռուսաստանը:
Նյութի կետերը կարելի է բաժանել տնտեսական, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական եւ գաղափարական մասերի:
Այսպիսով, ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինա զենք մատակարարել եւ աջակցել Սիրիայում ընդդիմադիր խմբավորումներին: Այս մասին «Մեժդու տեմ» հաղորդման եթերում հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին:
Խոսելով Մերձդնեստրում ռուսական զինվորականների ներկայության մասին՝ փորձագետը նշում է, որ զինծառայողներին ստիպել լքել տարածքները ԱՄՆ-ին արդյունավետ միջոց չի թվում:
Նա նշել է, որ ռուսական կոնտինգենտը Մերձդնեստրում գտնվում է օրինական հիմունքով: Եթե նա հեռանա այնտեղից, դա ԱՄՆ-ին ձեռնտու կլինի, բայց այս խնդիրը առաջնային չէ:
Ծրագրի հյուրը պատմել է, որ Սեւ ծովից մինչեւ Բալթյան տարածաշրջան «ապակայունացնող աղեղ» կառուցելը ռազմավարության տարր է: Այնուամենայնիվ, դա վճռորոշ գործոն չէ:
«Նրանց համար առաջնային եւ դեբյուտային սխեմա է Ուկրաինան, նրանք ակտիվորեն սկսում են նայել Կովկասին, նրանք ուշադրության կենտրոնում են պահում Բելառուսին, շարունակելու են քայքայել Սիրիան», - ասել է Իլնիցկին ԱՄՆ-ի հիմնական խնդիրների մասին:
Բացի այդ, ծրագրի հյուրը հավելել է, որ Վաշինգտոնը Հյուսիսային Կովկասը չի տեսնում որպես «գործողությունների թատերաբեմ»:
«Բայց նրանք կարող են օգտվել Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնություններից», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականը:
Նա ընդգծել է, որ ելնելով զեկույցի տեքստից, Ադրբեջանն անպայման կընդունի Արեւմուտքի դիրքորոշումը:
«Նրանք ըստ էության խաղալու են այստեղ՝ Կովկասում: Նրանք արձանագրում են, որ Ռուսաստանը շատ ամուր կանգնած է Հյուսիսային Կովկասում: Իսկ ահա այստեղ (Հարավային Կովկասում) օգտվելով տարաձայնություններից…Նրանք ասում են այն մասին, որ Ադրբեջանը անխուսափելիորեն շարժվելու է Արեւմուտքի ուղղությամբ: Իսկ այս սցենարի վերջում ես հիշեցնում եմ, թե որտեղ է գտնվում ԱՄՆ-ի գրեթե աշխարհի ամենամեծ դեսպանատունը՝ Հայաստանում: Սա մեծամասամբ պատահական չէ: Իհարկե ուշադրության կենտրոնում ոչ միայն Հայաստանն է, այլեւ ամբողջ տարածաշրջանը: Այնուամենայնիվ մեր եւ հայ եւ ադրբեջանցի բարեկամներին՝ զգոն եղեք, թշնամին քնած չէ: Rand Сorporation-ի ամբողջ զեկույցն ուղղված է մեր մտահաղացումները վերացնելուն եւ մեզ վաղվա տեսլականից զրկելուն», - ասել է Իլնիցկին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...