Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում Ղարաբաղի իրավիճակին. իրավապաշտպան
Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում Ղարաբաղի իրավիճակին։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ նրանք ի սկզբանե ելնում են բարի նպատակներից, բայց գործողություններն առայժմ հանգեցնում են պառակտման։ Առաջին օմբուդսմենը նշել է, որ որոշ ուժեր Հայաստանում կրկնում են Ադրբեջանի քաղաքական լեզուն։ «Գուցե դա տեղի է ունենում ոչ նպատակաուղղված, բայց արտահայտությունները, թե ղարաբաղյան իշխանությունները լեգիտիմ չեն, լիովին համապատասխանում են ադրբեջանական հռետորաբանությանը։ Այդ նույն ուժերը փորձում են հասնել արտահերթ ընտրությունների Ղարաբաղում, քանի որ հասկանում են, որ նորմալ ընտրությունների անցկացման պարագայում իրենք հաղթանակի շանս չունեն»,- պարզաբանել է իրավապաշտպանը։
Նա վստահություն է հայտնել, որ երկու հանրապետությունների հայերի միջեւ հակասություններ չկան, եւ դա լիովին երեւացել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ 2016-ի ապրիլին։ «Բայց Ղարաբաղին միշտ հաջողվել է ապահովել անկախությունն արտաքին ուժերից, այդ թվում Հայաստանից իր ներքին քաղաքականության առումով։ Լեգիտիմ ընտրությունները, դեմոկրատական գործընթացները Ստեփանակերտում, այդ թվում կոնսենսուսը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, մասնավորապես, բարձր պաշտոններում Վիտալի Բալասանյանի եւ Մասիս Մայիլյանի գտնվելը, վկայում են այն մասին, որ քաղաքական համակարգը Ղարաբաղում ավելի հասուն է, քան Հայաստանում»,- ավելացրել է Լարիսա Ալավերդյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել