Ի՞նչ գտավ վարչապետի տանը նրանից հետո ապրած պանրագործի ընտանիքը
Առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը 2 տարվա կյանք: Անբեկանելի է, սակայն, ըստ պատմաբանների, դրա նշնակությունը Հայաստանի պատմության մեջ: Երկու տարվա ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ 4 վարչապետ:
SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի բնակչուհի Լիլիթ Խաչատրյանի հետ, որի ընտանիքը երկար տարիներ ապրել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու տանը:
«Հովհաննես Քաջազնունուց հետո այդ տուն մտել է պապիկիս հայրը՝ Անդրանիկ Խաչատրյանը, ով եղել է պանրի գործարանի աշխատակից: Շենքի նկուղում պանրի մառան է եղել, այդ իսկ պատճառով պետությունը տունը տրամադրել է իրեն: Երբ նա մտել է այդ տուն, գտել է Քաջազնունու անվան և ազգանվան առաջին տառերով գդալներ, օձիքներ: Շատ համեստ տուն է եղել, Քաջազնունին ապրել է համեստ կյանքով, տանը գրեթե կահույք չկար: Մենք գդալները հանձնել ենք Երևանի թանգարաններից մեկին»:
Լիլիթ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաճախ դիմել է համապատասխան մարմիններին և առաջարկել Պուշկին 4-ի շենքը դարձնել Քաջազնունու թանգարան: 2006 թ․-ին տարածքը ճանաչվել է պետության հանրային շահ, և այն գնել է հայտնի գործարարներից մեկը, իսկ տարածքն այսօր արդեն կիսաքանդ վիճակում է:
Քաջազնունու սիրային նամակները կնոջը
1889 թվականի ամռանը դեռևս հասարակական գործիչ Քաջազնունին ամուսնացել է Սաթենիկ Միրիմանյանի հետ: Ամուսնացել են, թեև Սաթենիկի հայրը ծայրաստիճան դեմ էր այդ միությանը։
Իր նամակներում Քաջազնունին կնոջը գրում էր.
«Դուք ծնվել եք տաք, կրքոտ հոգով։ Դուք սիրո ծարավ էիք, բայց ոչ ոք չէր հագեցնում այդ ծարավը։ Տանը չգտնելով սեր և կարեկցանք՝ Դուք այն դրսում փնտրեցիք։ Եվ էլի չգտաք։ Զայրացել եք ամեն ինչի վրա, Ձեր սիրտը սառել և չարացել է անգիտակցաբար։ Դուք որոշեցիք, որ ինքնազոհ և առանց էգոիզմի մարդիկ չկան։ Դուք անվստահություն ունեք նրանց հանդեպ, ովքեր բարյացակամ են Ձեր նկատմամբ։ Մինչև Դուք չհարգեք և չսիրեք ինքներդ Ձեզ, ոչինչ չի շտկվի Ձեր կյանքում։ Դուք կորցրել եք հավատը Ձեր հանդեպ»:
Մեկ այլ նամակում Քաջազնունին խոսել է իր զգացմունքների մասին.
«Այն, ինչ կենդանի է իմ մեջ, ուժեղ է, կրքոտ, փնտրող, տառապող, մեկ զգացմունքի՝ սիրո մեջ է։ Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մեջ։ Խլեք ինձնից այդ զգացումը, և խլած կլինեք ամեն բան, որ ես ունեմ»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած