Թեղուտը մինչեւ տարեվերջ կվերագործարկվի, իսկ Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում հարցը բարդ է․ նախարար
Թեղուտի հանքը շուտով պատրաստ կլինի վերագործարկման: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, Թեղուտը, ինչպես Հայաստանի մյուս լեռնահանքային ձեռնարկությունները, ընդերքից պղնձի հանքաքար արդյունահանելով արտադրում է խտանյութ, այն ունեցել է ժամանակավոր դադար, իսկ հիմա նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում տնօրինության հավաստիացմամբ:
«Շուտով պատրաստ են լինելու վերագործարկման: Այս տեղեկություններն իրենց գնահատմամբ, վերաբերվում են արդեն առաջիկայում շահագործմանը եւ այդտեղ արդեն մինչեւ տարեվերջ կունենանք վերսկսված արտադրություն»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Ալավերդու պղնձաձուլարանին, նա նշեց, որ այդտեղ ավելի բարդ է խնդիրը, որովհետեւ հին տեխնոլոգիայով մետալուրգիական արտադրություն է. «Այստեղ առանձնահատկությունն այն է, որ բնապահպանական առումով վնասակար գազերի արտանետումներն օդային ավազան միջազգային չափանիշներից էականորեն բարձր են: Հասարակության պահանջն է, որ եթե ՀՀ-ում այդպիսի արտադրություն պետք է լինի, ապա միայն այն դեպքում, որ դրանք համապատասխան լինեն միջազգային նորմերին: Դա տեղի կունենա, եթե լինի խոշոր չափի ներդրումային ծրագիր՝ իմանալով, թե որտեղ պետք է օգտագործվեն արտադրությանը հարակից պրոդուկտները»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Ն ա ընդգծեց, որ հավանական է, որ կառավարությունը խորհուրդ կտա այդ նույն արտադրական տարածքներն օգտագործել այլ այնպիսի արտադրություններ կազմակերպելու համար, որոնք բնապահպանական տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում. «Իսկ իրենց այդպիսի մեկ նախաձեռնություն ունեն: Իրենք ասել են, որ այնտեղ հնարավոր է կազմակերպել սեւ մետալուրգիայից արտադրանք: Դա աղացագնդեր են, որոնք նույնպես օգտագործվում են լեռնահանքային ձեռնարկությունների համար: Դա հնարավորությունը է մինչեւ 300 աշխատատեղեր ունենալու»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել