Լեոնիդ Յակուբովիչը պատմել է «Հրաշքների դաշտ»-ի կուլիսային խորամանկությունների մասին
«Հրաշքների դաշտ» հեռուստահաղորդման վարող, դերասան և գրող Լեոնիդ Յակուբովիչը Baltkom ռադիոկայանի եթերում խոստովանել է, որ երբեք հեռուստացույցով չի դիտել հեռուստաշոուն և չի հասկանում, թե ինչպես է այն շարունակվում այդքան երկար տարիներ:
«Ես չեմ կարող բացատրել, թե ինչպես է այս հաղորդումը 29 տարի գոյատևում, ես կատակ չեմ անում: Ես իմ վրա եմ վերցնում հաղորդման միայն տասներորդ մասը, մնացածն Աստծուց է»,- Յակուբովիչի խոսքերը մեջբերել է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ ինքը միշտ ձգտում է, որ ծրագիրը հաճելի լինի թե՛ հանդիսատեսի, թե՛ իր համար: «Եթե ես դադարեմ հաճույք ստանալ, ապա դուք իմ աչքերում կտեսնեք, որ ես հոգնել եմ»,- ասել է Յակուբովիչը:
Նա ցավով է նշել, որ մոնտաժի ընթացքում հաղորդման շատ ծիծաղելի հատվածներ դուրս են մնում եթերից: «Հաղորդման նկարահանումը տևում է մոտ 2.5 ժամ, սակայն եթերում ցուցադրվում է ընդամենը մեկ ժամը: Դահլիճն այնպես է ծիծաղում, այնպիսի ուրախ տրամադրություն է լինում, բայց շատ հաճախ մոնտաժի միջոցով այդ կտորները դուրս են մնում»,- նշել է «Հրաշքների դաշտ»-ի հաղորդավարը:
Լեոնիդ Յակուբովիչը պատմել է նաև, որ շատ հաճախ երեխաները պատրաստ չեն լինում անմիջապես երգել կամ արտասանել ստուդիայում: Այդ ժամանակ ինքը երեխային միջանցք է տանում և երգել հանգիստ միջավայրում: «Նա միջանցքում երգում է, և մենք երգելով մտնում ենք ստուդիա»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ նման «համեղ կտորներ» եթերում չեն հայտնվում, հեռուստադիտողը տեսնում է միայն, որ երեխան եկել և արտասանել է:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...