Եվրահանձնաժողովը կարող է 4 մլրդ դոլարով տուգանել Իտալիային
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կարող է Իտալիայի դեմ կարգապահական բնույթի վարույթ սկսել այն փաստի առնչությամբ, որ երկիրը չի կարողացել բավարար կերպով կրճատել պետական պարտքի մակարդակը, գրում է Bloomberg գործակալությունը:
Հունիսի 5-ին Եվրամիության երկրների բուջետային կանոնավոր մշտադիտարկման շրջանակում ներկայացվելիք հանձնարարականներն այդ երկարատև ու բարդ գործընթացի առաջին քայլը կլինեն:
Եվրամիության օրենքների համաձայն՝ երկրների բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60 տոկոսը: Այն երկրները, որոնց պարտքը գերազանցում է այդ մակարդակը, պարտավորվում են սահմանված ժամկետում կրճատել այն:
Իտալիայի պետական պարտքը երկրի ՀՆԱ-ի 132%-ն է կազմում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է սահմանված չափը: Եվրահանձնաժողովը կարծում է, որ պարտքի կրճատման համար սահմանված տեմպերը բավարար չեն:
ԵՄ-ի երկրների ֆինանսների նախարարները ստիպված կլինեն հաստատել չափից շատ պակասուրդի գործընթաց (Excessive Deficit Procedure) սկսելու մասին հանձնարարականը, ինչը ՀՆԱ-ի 0,2%-ի չափով տուգանք է նախատեսում: Տվյալ դեպքում դա հավասար է 4 մլրդ դոլարի: Հայտնի է, որ մինչ այժմ ԵՄ ոչ մի երկիր տվյալ գործընթացի համաձայն չի տուգանվել:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...