Թրամփը հայտնել է, որ Ճապոնիան ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ կգնի
Ճապոնիան ԱՄՆ-ի դաշնակիցների շարքում Վաշինգտոնից ամենաշատ քանակությամբ հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչները ձեռք կբերի:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ճապոնիա կատարած պետական այցի ժամանակ հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշվում է, որ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ճապոնիայի ռազմածովային ուժերի խոշորագույն նավերից մեկը՝ «Կագա» ուղղաթիռակիր են այցելել:
«Ճապոնիան 105 F-35 կստանա, դա մեր դաշնակից երկրների շրջանում խոշորագույն գնումն է: Նման հրաշալի ինքնաթիռներով կզինվի նաև այս հսկայական նավը, ինչը թույլ կտա արդյունավետ կերպով արձագանքել տարբեր տարածաշրջաններում հակամարտություններին»,- ասել է Թրամփը:
Աբեն ուղղաթիռակրի տախտակամածին իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնի ու Տոկիոյի ռազմական միությունն այժմ ավելի ամուր է, քան երբևէ:
«Մենք լի ենք Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների բոլոր շրջաններում ազատության ու թափանցիկության ռեժիմն ապահովելու վճռականությամբ»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:
Անցած տարվա նոյեմբերին հաղորդվել էր, որ Ճապոնիան դիտարկում է ԱՄՆ-ից 142 F-35 ձեռք բերելու հնարավորությունը, իսկ գործարքի հավանական գինը 8,8 մլրդ դոլար էր գնահատվում:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...