Թուրքիան վտանգավոր վայր է քրիստոնյաների համար
Թուրքիան վտանգավոր վայր է քրիստոնյաների համար, Ahval կայքում իր հոդվածում գրում է Նուրսան Բայսալը:
Ապրիլին «Ամերիկայի ձայն» կայքը լուսանկար էր հրապարակել, որում Դիարբեքիրի հայերը սրճարանում տոնում են Զատիկը՝ հնարավորություն չունենալով այն նշել եկեղեցիներում:
2015 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից սահմանած պարետային ժամն ուժի մեջ է Դիարբեքիրում, որտեղ գտնվում է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին:
Պարետային ժամը սահմանվել էր Թուրքիայի հարավ-արեւելքում քուրդ ապստամբների եւ թուրք զինծառայողների միջեւ բախումներից հետո: Ռազմական գործողություններն ավարտվել են 2016 թվականի սկզբին, երբ ավելի քան 1000 մարդ զոհվեց, իսկ հարյուր հազարավոր մարդիկ անտուն մնացին:
Դիտորդների խումբը բազմաթիվ հաղորդագրություններ է հրապարակել 2015-2016 թթ. բախումների ժամանակ իրավունքների խախտման մասին: Սակայն քիչ է խոսվում տարածաշրջանի փոքրամասնությունների, ներառյալ՝ հայերի, ասորիների, խալդերի եւ քրիստոնյա այլ խմբերի վրա ազդեցության մասին:
Ձերբակալվածների թվում տեղի ասորիական եւ խալդական համայնքների առաջնորդներ կային: Նրանցից մեկը՝ Սադա Իդե Օշանը՝ ասորիների Ասոցիացիայի նախագահը: Նրան մեղադրեցին ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ եւ ձերբակալեցին: 14 ամիս անց նա ազատ արձակվեց եւ փախուստի դիմեց երկրից:
2017 թվականի մարտին ոստիկանությունը ձերբակալեց նաեւ ասորացիների եւս մեկ առաջնորդին՝ նրան մեղադրելով Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու մեջ:
Նուրսան Բայսալը պատմում է, որ վերջերս Փարիզից վերադարձավ խալդացի հայտնի քրիստոնյա Պետրուս Կարատայը: 30 տարի անց նա որոշել է օգնել կառուցել իր հարազատ գյուղը Շիրնակում: Այն բանից հետո, երբ նա տեսավ, թե ինչպես են թուրք զինվորականներն իր գյուղի մոտ կրակ վառում, այդ մասին նա խիզախորեն պատմեց լրագրողներին: Նրան եւս մեղադրեցին Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու մեջ եւ ձերբակալեցին 2018-ի սկզբին:
Այդ ձերբակալությունները, Բայսալի խոսքով, ազդանշան են քրիստոնյաների համար, որոնք դեռեւս ապրում են Թուրքիայի հարավ-արեւելքում, եւ նրանց համար, որոնք վաղուց հեռացել են եւ հույս ունեն վերադառնալ: Շատ քրիստոնյաներ, որոնք դեռ ապրում են այդ տարածաշրջանում, սկսել են վաճառել իրենց տներն ու մեկնել Արեւմուտք: Բռնությունն ու ճնշումները սարսափի են մատնել նրանց:
Ասորացիներից մեկը, որն արտակարգ դրության ժամանակ կորցրեց իր աշխատանքը, թուրքիա լրագրողի հետ զրույցում ասել է.
«Եվրոպայի ասորացիները կորցրել են Թուրքիա վերադառնալու հույսը: Նրանք ստիպված էին լքել քրդական քաղաքները: Ես վաճառեցի տունս եւ այժմ ապրում եմ արեւմտյան Թուրիքայում: Թուրքիան քրիստոնյաների համար վտանգավոր վայր է: Այն վտանգավոր է նրանց համար, որոնք օգտագործում են ցեղասպանություն բառն ու արդարություն պահանջում 1915-ի իրադարձությունների համար:100 տարի անց մեզ երկրորդ արտաքսումն է սպասվում»:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...