Ծայրահեղ աջերը լուրջ հաջողություն են արձանագրում Եվրախորհրդարանի ընտրություններում
Ծայրահեղ աջ քաղաքական ուժերը լուրջ հաջողություն են արձանագրել Եվրախորհրդարանի ընտրություններում:
Ֆրանսիայում քվեների 24 տոկոսով առաջին տեղում է նախագահության նախկին թեկնածու Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը: Նախագահ Մակրոնի կուսակցությունը երկրորդ տեղում է` քվեների շուրջ 22 տոկոսով:
Իտալիայում ստացած քվեների քանակով առաջին տեղում է փոխվարչապետ Մատեո Սալվինիի ծայրահեղ աջ «Լեգա» կուսակցությունը: Նոր գումարման Եվրախորհրդարանում այն 28 մանդատ կունենա:
«Միայն «Լեգան» չէ, որ հաղթել է: Մարին Լը Պենն առաջին տեղը զբաղեցրեց Ֆրանսիայում, Նայջել Ֆարաջն առաջինն է Անգլիայում: Այս ամենը վկայում է, որ Եվրոպան փոխվում է», - նշում էր Սալվինին անցած գիշեր Միլանում կայացած ասուլիսի ժամանակ:
Ծայրահեղ աջ կուսակցությունները լուրջ հաջողություններ են արձանագրել նաև Արևելյան Եվրոպում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը ստացել է հունգարացի ընտրողների քվեների 52 տոկոսը:
Լեհաստանում հաղթել է ԵՄ կառույցների հանդեպ քննադատական մոտեցում որդեգրած պահպանողական «Իրավունք և Արդարություն» կուսակցությունը` քվեների 42 տոկոսով:
Նշենք, որ կիրակի օրը Եվրամիության երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն էր:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած