Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն Բոլթոնին անվանել է «պատերազմի մոլեռանդ»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատերազմի մոլագար է, որի գործողությունները կործանում են խաղաղությունն ու անվտանգությունը։ Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունում, որը հրապարակվել է երկուշաբթի Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը կապված է Բոլթոնի վերջին հայտարարության հետ այն մասին, որ մայիսին իրականացված զորավարժությունները տակտիկական հրթիռների արձակմամբ՝ խախտել են ՄԱԿ ԱԽ բանաձեւը։
«Բոլթոնը հայտնի է որպես պատերազմի մոլագար, որն ավելի վաղ մեր երկիրն անվանել էր «չարիքի առանցք» եւ (Հյուսիսային Կորեայի դեմ) սադրիչ ռազմավարությունների մշակողն է, այդ թվում կանխիչ հարվածներ հասցնելու եւ պետական կարգի բռնի փոփոխության իմաստով,- ընդգծվում է մեկնաբանությունում։- Բոլթոնը արժանի է, որպեսզի նրան անվանեն նախագահի օգնական խաղաղության եւ անվտանգության քայքայման գծով, այլ ոչ թե խորհրդական, որն աշխատում է անվտանգություն ստեղծելու համար»։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ տակտիկական հրթիռների արձակումը մայիսի սկզբին սովորական պատրաստություն է, դրանք ուղղված չեն եղել որեւէ մեկի դեմ, վտանգ չեն ներկայացրել հարեւան երկրների համար եւ ինքնիշխան պետության իրավունքն են սեփական պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Ավելի վաղ Բոլթոնը Տոկիո այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումն անվանել էր ՄԱԿ ԱԽ բանաձեւի խախտում, բայց եւ նշել, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի բանակցությունների շարունակումը Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման վերաբերյալ դեռեւս հնարավոր է։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...