Սպասարկման ոլորտում հանդիպող դեպքեր, որոնք անտանելի են
ADME.ru-ն ներկայացրել է 13 դեպք, որոնք տեղի են ունենում սպասարկման ոլորտում և մարդկանց ամենևին դուրս չեն գալիս։
Ինչո՞վ կարող եմ օգնել
Հաճախ է պատահում, երբ ցանկանում ես պարզապես զբոսնել տվյալ խանութում և ոչինչ չփորձել և ոչինչ չգնել, սակայն քեզ մոտենում է վաճառողը և ասում՝ ի՞նչով կարող եմ օգնել:

Երբ քեզ հայացքով գնահատում են
Ինչպես Ջուլիա Ռոբերթսի «Գեղեցկուհին» ֆիլմում, հաճախ խանութի աշխատակիցները գնահատող հայացքով նայում են հաճախորդի հագուստին և կազմվածքին, իսկ դա նյարդայնացնում է:

Ձեր չա՞փսն է
Երբ խանութի հանդերձարանում կիսամերկ կանգնած ես, և վաճառողը քաշում է վարագույրը և հարցնում՝ Ձեր չա՞փսն է:

Թափանցիկ վարագույրներ
Այս վարագույրները երբեք մինչև վերջ չեն փակվում:

Ինչ որ բան կցանկանա՞ք
Երբ արդեն ցանկանում ես խանութից դուրս գալ, սակայն վաճառողն անընդհատ նոր բաներ է առաջարկում:

Դուք մենա՞կ եք
Երբ պարզապես ցանկանում ես ճաշել, սակայն քեզ վերաբերվում են այնպես, կարծես թե շտապում ես Անգլիայի թագուհու մոտ:

Հաշիվը կբերե՞ք
Երբ ցանկանում ես ուզել հաշիվը, բոլոր մատուցողները մոգական կերպով անհետանում են, և դու ստիպված ես ժամերով գլուխդ պտտել այս ու այն կողմ:

Իջեցրե՛ք երաժշտության ձայնը
Երբ ընկերներիդ չես տեսել մի քանի ամիս և հազիվ հանդիպել եք, սակայն ռեստորանի երաժշտությունը թույլ չի տալիս շփվել։

Տաքսու վարորդի պատմությունները
Երբ տաքսու վարորդը տեսնում է ձեր մեջ հարազատ հոգու և պատմում է իր ողջ կենսագրությունը:

Գեղեցկության սրահում
Գնում ես գեղեկցության սրահ, որպեսզի հանգստանաս, սակայն դրա փոխարեն սկսում ես հարցաքննվել և քեզ ստիպում են պատմել ողջ անձնական կյանքդ:

Վերջում՝ գինը անձնականով կգրենք
Կարծում ենք ՝ այս կետը մեկնաբանության կարիք չունի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...