Լիտվան նոր նախագահ ունի
Տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան հաղթել է Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կայացել է կիրակի՝ մայիսի 26-ին։
Քվեաթերթիկների մեծ մասի հաշվարկման արդյունքներով՝ 54-ամյա Նաուսեդային աջակցել է ընտրողների 71 տոկոսը։ Նրա մրցակից, ֆինանսների նախկին նախարար Ինգրիդ Շիմոնիտեի օգտին է քվեարկել 29․49 տոկոսը։
SEB բանկի լիտվական ստորաբաժանման նախկին գլխավոր տնտեսագետը կապված չէ ոչ մի քաղաքական ուժի հետ։ Հենց դրանով են փորձագետները պայմանավորում նրա հաղթանակը, նշում է РБК-ն։
Երկրի գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն երկիրը ղեկավարում է արդեն երկու ժամկետ։ Երրորդ ժամկետին նա հավակնել չէր կարող։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...