Անտոնիո Գուտերիշը հավաստիացրել է Եմենի առաջնորդին, որ ՄԱԿ-ն անաչառ է
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հավաստիացրել է Եմենի առաջնորդին, որ համաշխարհային մարմինն անաչառ կմնա երկրում հակամարտության կարգավորման ջանքերում, եւ հերքել է մեղադրանքները, թե իր հանձնակատարը պաշտպանել է ապստամբներին, տեղեկացնում է AFP-ն։
«Ես կցանկանայի հավաստիացնել ձեզ, որ կգործադրվեն բոլոր ջանքերն անաչառ դիրքորոշման պահպանման համար, որն ակնկալվում է Միավորված Ազգերի Կազմակերպությունից հրադադարի համաձայնագիրը կատարելու ժամանակ»,- նշվում է նախագահ Աբեդրաբո Մանսուր Խադիին Գուտերիշի նամակում։ Նախագահը Եմենում ՄԱԿ հատուկ հանձնակատարին մեղադրել է կանխակալության մեջ։
Խադին մեղադրել է հանձնակատար Մարտին Գրիֆիթսին այն բանում, որ նա «խութիների աշխարհազորին երաշխիքներ է տվել՝ մնալու Հոդեյդայում եւ նրա նավահանգիստներում ՄԱԿ հովանու ներքո»։
Հոդեյդան Եմեն ներմուծման եւ մարդասիրական օգնության հիմնական մասի մուտքի կետն է, որը փրկարար օղակ է միլիոնավոր մարդկանց համար։
Ավելի վաղ՝ այս ամիս, ՄԱԿ-ը վերահսկում էր, որպեսզի ապստամբները Հոդեյդա, Սալիֆ եւ Ռաս Իսա նավահանգիստները հանձնեն «ափամերձ ծառայությանը», բայց կառավարությունն ասել է, որ իրականում դրանք հենց ապստամբներ էին։
Գուտերիշն ասել է, որ նա եւ Գրիֆիթսը պատրաստ են եղել «քննարկել Եմենի կառավարության օրինական խնդիրները, որոնք նշված են ձեր նամակում, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում»։ Նա նաեւ հավաստիացրել է, որ ՄԱԿ-ը չի ծրագրում ստեղծել միջազգային վարչակազմ Հոդեյդայում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...