Վեթինգ ասեք, թե՝ ժողովրդի թշնամիների բացահայտում, դրանից ոչինչ չի փոխվում
Եթե ձեզ թվում է, թե անցած դարի երեսունականներին մատնագիր գրողները մտածում էին, թե վատ բան են անում, մարդկային ճակատագրեր, ընտանիքներ կործանում, երեխաներին դժբախտացնում, ապա սխալվում եք:
Եթե ձեզ թվում է, որ մատնագրի զոհ դառնում էին «ժողովրդի թշնամիները», նույնպես սխալվում եք: Սխալվում եք նաեւ, եթե կարծում եք, որ գնդակահարվածները եւ աքսորվածները սրբեր կամ կատարյալ անմեղ մարդիկ էին:
Մատնագիր գրողների, ցուցմունք տվողների ճնշող մեծամասնությունը շահադիտական նպատակներ չէր հետապնդում, չէր ցանկանում ինչ-որ մեկի տակը փորել, որ իր դիրքերն ամրապնդել: Նրանք քարոզչության, երկրում հաստատված մթնոլորտի զոհերն էին:
Նրանք վստահ էին, որ բարի գործ են անում, երկիրն ազատում են ժողովրդի թշնամիներից, ապօրինի հարստացածներից, հակահեղափոխականներից, եւ որ նրանցից ազատվելուց հետո իրենք երջանիկ ապրելու են իրենց կառուցած կոմունիզմում:
Հիմա էլ նրանք, ովքեր Լենա Նազարյանի կոչով պատրաստվում են մատնել իրենց դատը ապօրինաբար ուրիշ օգտին լուծած դատավորների դեմ, ովքեր թեժ գիծ են զանգահարում եւ բողոքում ծաղիկ վերցրած ուսուցչուհուց, հիվանդից փող վերցրած սանիտարից, ովքեր մատնագրեր են գրում, եւ ովքեր կուրծք ծեծելով պահանջում են վեթինգի ենթարկել դատավորներին եւ անցումային արդարադատություն են ուզում, նույնպես համոզված են, որ բարի գործ են անում, եւ որ հակահեղափոխականներին դատելուց կամ երկրից վտարելուց հետո իրենք երջանիկ եւ դուխով ապրելու են նոր Հայաստանում:
Նրանք եւս զոհեր են, այս անգամ նոր Հայաստանի քարոզչամեքենայի եւ դրա հետեւանքով հաստատված մթնոլորտի: Նրանց ճնշող մեծամասնությունը եւս վեթինգին կողմ արտահայտվելով շահադիտական նպատակներ չեն հետապնդում: Նրանք վստահ են, որ բարի գործ են անում:
Այնպես որ, վեթինգ ասեք, թե ժողովրդի թշնամիների հայտնաբերում, դրանից ոչինչ չի փոխվում, դրանից միայն երկիրն է թուլանում եւ բարոյալքվում:
Քաղաքակիրթ երկրները վաղուց, շատ վաղուց հրաշալի մեխանիզմներ են մշակել կաշառակեր եւ կոռումպացված պաշտոնյաների դեմ պայքարելու համար: վերցրեք եւ կիրառեք: Օրինակ վերցրեք Գերմանիայից, Ֆինլանդիայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, բայց ոչ անցումային արդարադատություն կիրառած եւ դրանից ավելի ծանր վիճակում հայտնված երկրներից:
Մենք նոր 1937-ը չենք մարսի, չենք հաղթահարի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած