Ի՞նչ կապ ունի կառավարության ՊՈԱԿ-ը դատավորների դեմ սկսված գրառում-արշավի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից մինչ օրս Հայաստանի որևէ դատավոր հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Հրաժարական չեն տվել ոչ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների խախտումներով դատավճիռների հեղինակ դատավորները, ոչ էլ նրանք, որոնք ըստ վարչապետի՝ իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ։ Փոխարենն այս օրերին սոցիալական և մեդիա հարթակներով ակտիվորեն տարածվում են դատավորների ունեցած կապերի, նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, դատավորների կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների մասին տեղեկություններ։
Օրինակ՝ «Ուրիշի փողերն ու մեր փողերը» անվանումով հայտնի ֆեյսբուքյան էջում մայիսի 20-ից տեղադրվում են տարբեր դատավորների լուսանկարներն ու նրանց դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ և կոչ է արվում իրավապահներին՝ ստուգել դատավորների եկամուտների աղբյուրները։
«Ուրիշի փողերն ու մեր փողերը» էջը համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը։ Վերջինս այսօր իր էջում խոստացել է «սկանդալային բացահայտում անել դատավորներից մեկի մասին», ապա տեղադրել դատավոր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանի մոր՝ 71-ամյա Նոյեմ Հովսեփյանի հայտարարագիրը և առաջարկել է իրավապահներին ստուգել Հովսեփյանին վերաբերող որոշ տվյալներ։
Ռաֆայել Աֆրիկյանը NEWS.am–ին հայտնեց, որ դա իր անձնական էջն է, որը բացել է դեռևս մեկ տարի առաջ՝ նախքան կառավարությունում աշխատանքի անցնելը։
«Էջը կապ չի ունեցել ոչ նախկին աշխատավայրիս հետ, ոչ էլ առավել եւս ներկա աշխատավայրիս հետ։ Էջով զբաղվում եմ բացառապես աշխատանքային ժամերից դուրս։ Էջը որեւէ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի հետ»,– ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է վարչապետի հայտարարությունից հետո ակտիվորեն սկսեց տարածել դատավորների տվյալներն ու նրանց հայտարարագրած եկամուտները, Աֆրիկյանը պատասխանեց. «Դատավորների վեթինգի մասին վարչապետի հայտարարությունից հետո որոշեցի էջումս պարբերաբար հրապարակել Հայաստանի դատավորների հայտարարագրերը։ Հանրային ծառայության մասին օրենքով դատավորները ներկայացնում են գույքի եւ եկամտի հայտարարագիր, այն հրապարակվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում։ Այսինքն՝ գտնվում են բաց հասանելիության մեջ։ Ես ուսումնասիրում եմ դրանք եւ առավել հետաքրքիր օրինակները հրապարակում եմ էջումս»։
Նշենք, որ Ռաֆայել Աֆրիկյանը նախքան կառավարությունում աշխատանքի անցնելը աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում։
Նշենք, որ դատավորների վերաբերյալ հրապարակումներով է աչքի ընկնում նաև «Մաեստրո/Maestro» ֆեյսբուքյան էջը, որն ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կապ ունի ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի կամ նրա աշխատակցի հետ։ Այս էջում հատկապես գերակշռում են Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող քաղաքացիներին «մերկացնող» գրառումներն ու Արցախի իշխանություններին վերաբերող քննադատական և վիրավորական գրառումները։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել