Զելենսկիի մասնակցությամբ «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը հեռացվել է YouTube-ից
Ուկրաինական «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը, որում գլխավոր դերը խաղացել է նախկին դերասան և շոումեն, ներկայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հեռացվել է YouTube-ից, հաղորդում է Известия-ն:
Ինչպես նշել է «Студия Квартал 95»-ի տնօրեն Սերգեյ Պուշկինը, որին է պատկանում նաև հեռուստասերիալի հեղինակային իրավունքը, դա ժամանակավոր է արվել: Նրա խոսքով՝ սերիալը նորից հասանելի կդառնա, երբ լուծվեն իրավական հարցերը:
Թե խոսքն ինչ խնդիրների մասին է, Պուշկինը չի նշել: Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը հասանելի է ուկրաինական «1 + 1» հեռուստաընկերության կայքում:
«Ժողովրդի ծառա» հեռուստասերիալն էկրան է բարձրացել 2015 թվականին: Այն ուսուցիչ Վասիլի Գոլոբորոդկոյի մասին է, ում դերը խաղացել է Զելենսկին, որը համացանցի աստղ է դառնում այն բանից հետո, երբ աշակերտները համացանցում նրա մասնակցությամբ տեսանյութ են հրապարակում: Հայտնի դառնալուց հետո Գոլոբորոդկոն ընտրվում է Ուկրաինայի նախագահ:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...