Մի քանի տարի առաջ ԵԽ չափանիշների հիման վրա կատարվել է ՀՀ ամբողջ դատական համակարգի գործունեության գնահատում. Փոխնախարար
Ընդամենը մի քանի տարի առաջ ԵԽ չափանիշների հիման վրա կատարվել է Հայաստանի ամբողջ դատական համակարգի գործունեության գնահատում: Այս մասին Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց, թե արդյոք դատաիրավական համակարգի գնահատման վերլուծության լուրջ գործընթաց կազմակերպվե՞լ է, մեր դատաիրավական համակարգում որոնք են խոչընդոտները, խնդիրները, որոնք են ինստիտուցիոնալ բացերը, որոնք պահանջում են դիմել անցումային արդարադատության:
Ի պատասխան փոխնախարարը հիշատակեց ԵԽ կողմից իրականացված գնահատումը՝ հավելելով. «Այդ գնահատման չափանիշները հստակ են եւ արտացոլում են դատարաններից օգտվողների ընկալումը դատական իշխանության կողմից մատուցվող ծառայություններից: Դա վերաբերում է ինստիտուցիոնալ, ոչ անցումային արդարադատությանը: Անցումային արդարադատության տեսանկյունից գնահատում իհարկե չէր կարող իրականացվել: Անցումային արդարադատությունն ինքնուրույն ինստիտուտ չէ, սա գործիքների ամբողջություն է, որը գալիս է օգնելու, չի գալիս խանգարելու կամ ավտոնոմ աշխատելու»:
Աննա Վարդապետյանը նշեց, որ այդ գնահատման արդյունքում վեր են հանվել բոլոր բացերն ու խնդիրները, որոնք կան ՀՀ դատական համակարգում՝ քաղաքացիների ընկալման տեսանկյունից:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել