ՄԻԵԴ-ը եւ Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը. փոխնախարար
Լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ ՄԻԵԴ-ի գնահատմամբ, որովհետեւ ընթացակարգային երաշխիքներ չի ապահովում լյուստրացիայի ենթարկվող անձի համար: Այս մասին Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
Հարցին, թե որեւէ դիրքորոշում ունի՞ իշխանությունը արդարադատական համակարգում օրենսդրորեն լյուստրացիա ձեւակերպելու եւ իրականացնելու հարցում, փոխնախարարը պատասխանեց. «Ինչպես ՄԻԵԴ-ը, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը, չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը եւ դիտարկում են որպես հիմնական դատավարական ընթացակարգային իրավունքները սահմանափակող: Նրանք խորհուրդ չեն տալիս պետություններին դիմելու լյուստրացիայի գործընթացին, փոխարենն այսօր ավելի ու ավելի կիրառելի է համարվում վեթինգի գործընթացը, որը դատավարական երաշխիքների տեսանկյունից ավելի ընդունելի է վերոնշյալ կառույցի փիլիսոփայության տեսանկյունից»,-ասաց Վարդապետյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել