ԱՄՆ-ն կշարունակի իրանական սպառնալիքների մոնիթորինգը. Պոմպեո
ԱՄՆ-ն իրանական սպառնալիքների մոնիթորինգը կշարունակի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ պահպանվող լարվածության ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է One America News Network-ը:
Պոմպեոն պատմել է Կոնգրեսում ճեպազրույցի մասին, որը նա անցկացրել է օրենսդիրների եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ: Նրա խոսքով՝ ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները այս հանդիպումից հեռացել են հասկանալով, որ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու եւ առավելագույն ճնշման պայմաններում պատժամիջոցների արշավի անցկացումն ապահովելու նախագահ Թրամփի ձեռնարկած քայլերը ամբողջությամբ արդարացված էին:
«Իրանի կողմից սպառնալիքը շարունակում է պահպանվել,- հայտարարել է Պոմպեոն: - Մեզ հաջողվել է խափանել մի քանի մարտավարական գործողություններ, բայց մենք դեռեւս բարձր պատրաստականության վիճակում ենք, մենք նախկինի պես հետեւում ենք, որպեսզի անհրաժեշտ ռեսուրսներ ունենանք»:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...