Երիտասարդ ծնողները նորածին երեխային մոռացել են տաքսու մեջ ծննդատնից վերադառնալիս
Համբուրգի ոստիկանությունը վերջերս սոցցանցում պատմել է ուշագրավ դեպքի մասին, երբ երիտասարդ ծնողներն իրենց նորածնին տաքսու մեջ են մոռացել ծննդատնից վերադառնալիս:
Ինչպես գրում է Oddity central-ը, ցրված ծնողների ընտանիքում երկրորդ երեխան է ծնվել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել Համբուրգի հիվանդանոցում: Նշվում է, որ ընտանիքի համալրմամբ ուրախացած ծնողները մեքենայից իջնելիս մոռացել են իրենց ուրախության գլխավոր «մեղավորին»:
Նրանք վերցրել են մեկամյա առաջնեկին, վճարել վարորդին և հաջողություն մաղթել: Երբ ծնողները նկատել են, որ փոքրիկն իրենց հետ չէ, արդեն ուշ է եղել: Որքան էլ հայրը փորձել է հասնել մեքենայի հետևից, դա նրան չի հաջողվել:
Հատկանշական է, որ տաքսու վարորդը նույնպես երկար ժամանակ չի նկատել հետևի նստատեղին գտնվող երեխային: Փոքրիկին նկատել են միայն, երբ հաջորդ հաճախորդն է տաքսի նստել: Բարեբախտաբար, վարորդը զանգահարել է ոստիկանություն, որոնց օգնությամբ գտնվել են փոքրիկի ծնողները:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...