Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տաք ապուրը «ժայթքում» մատուցողուհու դեմքին (տեսանյութ)
Daily Mail պարբերականը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տաք ապուրը «ժայթքում» ռեստորանի մատուցողի դեմքին:
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ Չինաստանում: Սեղանի շուրջ ճաշող հաճախորդներից մեկն իր կրակայրիչը սեղանի մյուս կողմում գտնվող ընկերոջը փոխանցելիս այն պատահմամբ գցել է սեղանի մեջ տեղադրված տաք կաթսայի մեջ:
Այն պահին, երբ մատուցողուհին փորձել է շերեփով դուրս հանել կրակայրիչը, եռացող ապուրը, որը տաքացվում է էլեկտրական գազօջախի միջոցով, «ժայթքել» է՝ այրելով մատուցողուհու դեմքը: Բացի այդ միջադեպի հետևանքով տուժել է հաճախորդներից մեկը:
Տուժածներն անմիջապես հիվանդանոց են տեղափոխվել:Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...