Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ
«Ես գտնում եմ, որ կոնկրետ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, հետեւաբար՝ եթե անգամ կասեցման որոշումը բողոքարկման ենթակա է , դա հետեւանք է Սահմանադրական դատարան դիմելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը. «Եթե անգամ բողոքարկվի, Վերաքննիչ դատարանը, տեսնելով, որ ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ, ուրիշ ի՞նչ պետք է անի, ենթադրաբար՝ մերժի»,-ասաց նա։
Կարեն Մեժլումյանը նշեց, որ օրենքն է սահմանում միջանկյալ այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման. «Սահմանադրական դատարան դիմելը դրանց թվում չէ, եւ ավելին ասեմ, դատարանը պարտավոր էր ՍԴ դիմել՝ նկատի ունենալով ՍԴ վերջին որոշումներից մեկը՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ»։
Պաշտպանը պնդեց, որ առաջադրված հոդվածում սահմանադրականության խնդիր կա. «Ես գտնում եմ, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ ՍԴ դիմելով, որովհետեւ օբյեկտիվ իրականության մեջ այդ խնդիրը կա, ուրեմն՝ ի՞նչ անել. մարդուն կալանքի տակ պահել, երբ նա ունի անմեղության կանխավարկած եւ ազատության իրավունք, գործը, ենթադրենք, 5 տարով քննել, եւ վերջում պարզել, որ սահմանադրականության խնդիր կա՞. դա կլիներ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ծախս»։
Կարեն Մեժլումյանը հավանական չի համարում, որ Վերաքննիչ դատարանը բողոքը կբավարարի, բայց եթե նման բան լինի, ըստ նրա, գործը կուղարկվի նույն դատավորին. «Այդ հանգամանքը ինքնաբացարկի հիմք չի կարող հանդիսանալ, իսկ որ Վերաքննիչը կարող է այլ կարծիք ունենալ եւ Առաջին ատյանը դա կատարի, նորմալ է, բայց դա վերաբերում է բողոքարկման ենթակա որոշումներին»։
Մեժլումյանի խոսքով՝ ՍԴ եզրահանգումից հետո միայն պարզ կլինի՝ կշարունակվի գործի քննությունը, եւ եթե այո, ապա ինչ ծավալով. «Մինչ ՍԴ-ն իր դիրքորոշումը չտա, ճիշտ չէր լինի այս գործը քննել»,-նշեց Կարեն Մեժլումյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել