Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելել է սահման, հայտնվել մեր զինվորների վերահսկողության տակ ու փախուստի դիմել. ԱԱԽ քարտուղար
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում արվող հայտարարություններին, կարող եմ ասել մեր զինված ուժերը պատրաստ են և կկարողանան կատարել իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին օրերին Ադրբեջանում ակտիվացել են խոսակցությունները Շուշին «գրավելու» մասին՝ անգամ ֆելշմոբերով են հանդես գալիս:
«Ֆլեշմոբերի և այլնի մասով իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում և կամ այլ տեղ: Իրականում նա, (Զաքիր Հասանով) այս վերջերս առաջնագիծ գալով՝ փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկվելուց հետո»,- ասաց նա և մանրամասնեց. «Այց է ունեցել սահման, որից հետո փախուստի է դիմել, որովհետև հայտնվել է մեր զինվորների վերահսկողության տակ: Այս առումով, կարծում եմ, այդ ֆելշմոբերը ազդեցություն չեն ունենա»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել