Երեւանում կկառուցվի ժամանցի եւ զվարճանքի այգի, կգործեն վերջին սերնդի կարուսելներ
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշվեց բավարարելն ներդրումային ծրագրի շրջանակներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու հայտը:
Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ներկայացված նախագծով ներդրումների ընդահնուր գումարը կկազմի 7,5 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Երեւանում կառուցել ընտանեկան ժամանցի եւ զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ։
Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է մոտ 1 մլրդ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 350 նոր աշախատատեղ, 200 հազար դրամ աշխատավարձով: Տիգրան Խաչատրյանը շփոթվեց եւ աշխատատեղերի թիվ նշեց 350 հազար, ինչին վարչապետն արձագանքեց. «Ո՞ւր էր տենց բան լիներ»:
Քննարկվեց ու հավանության արժանացավ նաեւ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտոնություն տալու հարցը։
Ապրանքնների արժեքը, որից մաքսատուրքից կազատման դիմում է ներկայացված, 4,770 մլրդ դրամ է:
«Պարկ գրուպ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանգստի կազմակերպման, մասնավորապես, զբոսայգու հիմնադրման համար։
Տիրգան Խաչատրյանը նշեց, որ արդեն հողային աշխատանքներն սկսվել են:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ արձագանքեց, թե ուզում է իմանալ՝ արդյոք զվարճանքի միջոցները մատչելի են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Այս պահին չեմ կարող պատասխանել, բայց վստահ եմ, որ մեր քննարկումները ներդրողի հետ, կունենան դրական արդյունք», - ասաց Տիգրան Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ զվարճանքի միջոցները հասանելի կլինեն բոլոր խմբերի համար։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը