Առափնյա պահակախումբը կօգնի մարտահրավեր նետել Արկտիկայում Ռուսաստանի աճող ռազմական ազդեցությանը. Բոլթոն
ԱՄՆ առափնյա պահակախումբը կօգնի մարտահրավեր նետել Արկտիկայում Ռուսաստանի աճող ռազմական ազդեցությանն ու հարված հասցնել Չինաստանի անօրինական հավակնություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է AP-ը:
Ելույթ ունենալով Առափնյա պահակախմբի ակադեմիայի շրջանավարտների առաջ, Բոլթոնն ասել է, որ ակադեմիայի շրջանավարտները կօգնեն շարունակել «Արկտիկայում ԱՄՆ-ի ազդեցության վերականգնման» ուղին: Նա նաեւ հայտնել է, որ պահակախումբը շուտով նոր «անվտանգության բեւեռային նավակ» կստանա՝ առաջինը այն բազմաթիվ սառցահատներից, որն ԱՄՆ նախագահը ծրագրում է տրամադրել ամերիկյան նավատորմին:
Բոլթոնը նշել է, որ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները ցանկանում են, որ Արկտիկան «ցածր լարման» տարածաշրջան լինի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...