Վարշավան եւ Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելու համաձայնագրին
Վարշավան եւ Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը, ներառյալ զորակազմը եւ ենթակառուցվածքը մեծացնելու համաձայնագրին նախագահ Անջեյ Դուդայի՝ հունիսին Վաշինգտոն կատարելիք այցին ընդառաջ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Սակայն տարաձայնություններ կան այն առումով, թե ով է վճարելու շինարարության համար, ինչպես նաեւ, թե որքան կտեւի ամերիկյան առաքելությունը։
Լեհաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչները հույս ունեն, որ գործարքը, որն առաջին անգամ Վարշավան ներկայացրել է սեպտեմբերին, կարժանանա Դուդայի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանն այցի ժամանակ։
Ավելի ցածր մակարդակի բանակցություններից հետո պաշտոնական անձինք ասում են, որ համաձայնագիրը կտարբերվի Դուդայի նախնական առաջարկությունից մշտական կայանի ստեղծման մասին, որը նա անվանել էր «Ֆորտ Թրամփ»։
Ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնը եւ Վարշավան մոտ են համաձայնագրին, որը կավելացնի ոչ մշտական ամերիկյան զորքերի թիվը երկրում 1000-1500 մարդով։ Լեհաստանում միջինը մոտ 4500 ամերիկացի զինծառայող կա ՆԱՏՕ ուժերի կազմում՝ փոխատեղման հիման վրա։
ԱՄՆ եւ Լեհաստանի ներկայացուցիչների խոսքով՝ ամերիկյան նոր բազայի փոխարեն Միացյալ Նահանգները մտադիր է արդիականանցել լեհական կայաններում գոյություն ունեցողները կամ նոր օբյեկտներ կառուցել։ ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ բանավեճեր են վարվում թռիչքուղու կառուցման նպատակով ամերիկյան անօդաչու սարքերի համար։
ԱՄՆ եւ Լեհաստանի պաշտոնական անձինք քննարկել են նաեւ այն հարցը, թե ով է վճարելու շինարարության ու զորքերը պահելու համար, լեհ պաշտոնյաները տհաճությամբ են իրենց վրա վերցնում ԱՄՆ զորքերի զորակազմը պահելու ծախսերի մի մասը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...