ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ցանկանում են թուլացնել ԵՄ-ը. եվրոպաշտոնյա
Առաջին անգամ տեսնում ենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներն ընդհանուր հայացքներ ունեն. նրանք ցանկանում են թուլացնել Եվրոպական միությունը: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը:
«ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը մեզ մարտահրավեր են նետել: Պատմության մեջ առաջին անգամ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն ընդհանուր հայացքներ ունեն Եվրոպայի հարցում: Նրանք կարծում են՝ որքան Եվրոպան թույլ լինի, այնքան ավելի լավ կլինի իրենց համար, սակայն դա սխալ է»,- ասել է նա:
Կատայնենի խոսքով՝ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում որոշ պոպուլիստական կուսակցություններին աջակցելու համար: Դրանք, եվրոպաշտոնյայի խոսքով, ցնցում են ԵՄ-ն եւ ներքին խնդիր են:
«Այդ կուսակցությունները, որոնք կապ ունեն նախագահ Պուտինի հետ, ցանկանում են թուլացնել եւ պառակտել ԵՄ-ը: Այդպիսով, Ռուսաստանն ակնհայտորեն ֆինանսավորում է այդ կուսակցություններն ու միջամտում մեր ժողովրդավարական գործընթացներին, օրինակ, հանրաքվեներին կամ ազգային ընտրություններին»,- հավելել է եվրոպաշտոնյան:
Հիշեցնենք, որ Ավստրիայում եվրոպական ընտրություններն անցան սկանդալով: Երկրի փոխվարչապետ Հայնց Քրիստիան Շտրախը ստիվպած էր հրաժարական տալ ռուսաստանցի հարուստ կնոջ հեջ հանցավոր կապի մեջ մեղադրանքից հետո:
Հասարակական կարծիքի հարցումները ցոյց են տալիս, որ այս շաբաթ ընտրություններից հետո ազգային կուսակցությունները կարող են Եվրոպական խորհրդարանում ստանալ տեղերի մինչեւ 30%-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...