Պեսկովն՝ ԱՄՆ-ին. «S-400-ների շուրջ գործարքը կայացած է պայմանագրի տեսքով»
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի արձագանքին, որը վերաբերում է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիա մատակարարելուն:
«Անընդունելի է ԱՄՆ-ի դիրքորոշումը S-400-ների վերաբերյալ: Ռուսաստանը ծայրաստիճան բացասական է գնահատում այդ տեսակ մոտեցումը: S-400-ների շուրջ գործարքը արդեն կայացած է պայմանագրի տեսքով»,- նկատել է տվել մամուլի խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ և այդ համատեքստում ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ տարվող աշխատանքները շարունակվում են: Աքարը նաև հայտնել էր, որ S-400-ների հարցում վերապատրաստվելու նպատակով թուրք մասնագետներն արդեն մեկնել են Ռուսաստան:
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...