Հրաժարականի մասին կմտածեմ, առավոտյան կասեմ. Թատերականի նորընտիր ռեկտորը՝ ցուցարարներին
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի շենքում վիճակը շարունակում է մնալ լարված: Քիչ առաջ, նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ուսանողներին հորդորում էր բացել ինստիտուտի դռները.
«Հրաժարականի մասին կմտածեմ, առավոտյան կասեմ»,- ասաց Լիլիթ Արզումանյանը, սակայն ուսանողները չբացեցին դռները՝ պահանջելոն անհապաղ հրաժարական տալ, հակառակ դեպքում՝ կմնան բուհում. «Մենք այստեղ ենք մնալու, ոչ մի առավոտյան»,- ասացին նրանք եւ սկսեցին վանկարկել՝ «հրաժարական»:
Նշենք, որ ուսանողները ակցիա են անում բուհում՝ բողոքելով, որ ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Ուսանողները այս պահին ներսից փակել են թատրոնի դուռն ու որեւէ մեկին թույլ չեն տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Նրանք այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:
Հիշեցնենք, որ ԵԹԿՊ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: Ընտրության ընթացքում Թատերական ինստիտուտի ուսանողները միջանցքում հավաքված վանկարկում էին «այլընտրանք»՝ խորհրդից պահանջելով ընդգրկել ռեկտորի եւս մեկ թեկնածու:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը