Զբոսաշրջիկների ավտոբուսը ՃՏՊ-ի է ենթարկվել Իտալիայում. նրանց մեջ կան Հայաստանի, Վրաստանի, ՌԴ եւ Ղազախստանի քաղաքացիներ
Զբոսաշրջային ավտոբուսը ենթարկվել է ՃՏՊ-ի իտալական Սիենա քաղաքի մոտակայքում։ Ավտոբուսում մոտ 60 զբոսաշրջիկ կար Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից եւ Ղազախստանից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ավտոբուսը հայտնվել է ճամփեզրի առվափոսում անձրեւից թաց ասֆալտի պատճառով։ Ուղեւորների մի մասը փակված է մնացել կողաշրջված ավտոբուսում։ Վթարը տեղի է ունեցել Մոնտերիջիոնի քաղաքի մոտ, խճուղում, որը միավորում է Սիենան Ֆլորենցիայի հետ։
Վթարի պատճառն անհայտ է, ավտոբուսի վարորդին ստուգել են ալկոհոլի օգտագործումը պարզելու համար, բայց արդյունքները չեն հրապարակվել։ Չի բացառվում, որ տղամարդը կարող էր քնել ղեկին կամ չկարողանալ կառավարել մեքենան թաց ասֆալտին։
Առջեւի նստարանին նստած կինը, ենթադրաբար՝ ուղեվարը, դուրս է շպրտվել մեքենայի պատուհանից, ինչից հետո ավտոբուսը շրջվել է նրա վրա։ Նրա անշունչ մարմինը փրկարարները հայտնաբերել են միայն այն բանից հետո, երբ բարձրացրել են ավտոբուսն ամբարձիչի օգնությամբ։
Ծանր վնասվածքներ է ստացել չորս ուղեւոր, նրանք ներկայում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Եվս յոթ մարդու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նախնական տվյալներով՝ տուժածների մեջ տասը ռուսաստանցի կա։
Առաջինն օգնության են հասել կողքով անցնող վարորդները, բայց մի քանի մարդ փակված էր մնացել ավտոբուսում, նրանց փրկարարները կարողացան դուրս բերել հատուկ սարքավորման օգնությամբ։
Երթեւեկը խճուղով մեկ ուղղությամբ փակ է մինչեւ հիմա, խցանումը հասել է մոտ 6 կիլոմետրի։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...