GALLUP-ի հարցումներով` քաղաքացիներն ամենաբարձրը գնահատել են Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի աշխատանքը
«GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ուժային կառույցների ու նրանց ղեկավարների կատարած աշխատանքներին: Այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել նախարարների և կառույցների աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է.
«Ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ: Ամենացածր բալը` 3.0 ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հաջորդ ամենաբարձր ցուցանիշը` 4.0 բալ, ստացել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը»,- ասաց Նավասարդյանը:
Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը