Ֆրանսիայում Մոնտերոյի քաղաքապետը որոշել է ծնելիությունը մեծացնել անվճար վիագրայով
Մոնտերո կոմունայի (Ֆրանսիա) քաղաքապետ Ժան Դեբոզին ծնելիությունը մեծացնելու միանգամայն օրիգինալ եղանակ է մտահղացել: New York Post-ը հայտնում է, որ Դեբոզին պաշտոնական հրաման է հրապարակել, որի համաձայն Մոնտերոյի տարածքում ընտանիք կազմել ցանկացող զույգերին անվճար վիագրա կհատկացվի:
Այսօրվա դրությամբ՝ կոմունայի բնակչությունը կազմում է ընդամենը 650 մարդ, իսկ տեղական դպրոցներում աշակերտների պակաս կա: Ըստ երեւույթին, երիտասարդ ընտանիքների համար Մոնտերոն գրավիչ դարձնելու ավանդական մեթոդներն անարդյունավետ էին, եւ հիմա ամբողջ հույսը վիագրան է: Ընդ որում՝ քաղաքապետը վստահ է, որ պոտենցիայի բարելավման հաբերը բեբի-բումի կդրդեն նաեւ տեղի բնակչությանը:
Դեղամիջոցը կտրամադրվի այն ամուսիններին, որոնց տարիքը կազմում է 18-ից մինչեւ 40 տարեկան: Զույգերի համար, որոնք երեխաներ կունենան, նախատեսված են նաեւ միանվագ վճարումներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...