Հայը հրաշքով փրկել է 5 երեխաներին եւ կնոջը Վոլժսկում տեղի ունեցած սարսափելի հրդեհից
Նախօրեին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Վոլգոգրադի մոտ Վոլժսկ քաղաքի Կանաչ կղզում գտնվող Արամ Բաղդասարյանի բազմազավակ ընտանիքի տունը:
Ընտանիքը Կանաչ կղզում ապրում էր մեծ երկհարկանի շենքում: Ամուսինները՝ Եկատերինան եւ Արամը, 5 երեխա ունեն. ամենափոքր երեխաները՝ երվորյակներ Նորիկը եւ Նելին ընդամենը 1 տարեկան 10 ամսական են, իսկ ավագ դուստրը՝ Անգելինան 9 տարեկան է: Զույգը եւս երկու դուստր ունի՝ 5-ամյա Գայանեն եւ 6-ամյա Լիանան: Դժբախտությունը բազմազավակ ընտանիքի դուռը թակել է մայիսի 20-ին 01.30-ին: Այդ ժամանակ բոլորն արդեն քնած էին: Առաջինը վատ բան է կասկածել Եկատերինան: Նա այրվածքի հոտ է զգացել եւ ամուսնուն՝ Արամին արթնացրել է: Տղամարդը կաթսայատուն է գնացել եւ տեսել, որ պատն արդեն կրակով է բռնված:
«Ես սկզբում սկսեցի կրակն ինքնուրույն մարել, բայց արագ հասկացա, որ դա անօգուտ է: Ամեն ինչ թողեցի եւ վազեցի կնոջս ու երեխաներիս փրկելու: Ոչ մի բան չվերցրեցինք, այդ թվում՝ փաստաթղթերը: Արդյունքում մեր ամեն ինչն այրվել է: Ընդ որում՝ հրշեջներն արագ եկան, արեցին իրենցից կախված ամեն ինչ»,- «Վոլգոգրադի բլոկնոտ»-ի թղթակցին պատմել է ընտանիքի գլխավորը՝ Արամը:
Հրդեհի պատճառը պարզում են: Բայց Արամը հակված է այն վարկածին, որ էլեկտրալարի միակցում է եղել. «Մեզ մոտ լարումը մեծանում է: Մի քանի ամիս առաջ էլեկտրաէներգիայի լարման մեծացման պատճառով արդեն այրվել էին հեռուստացույցը եւ լիցքավորման սարքերը: Մտածում եմ, որ այս անգամ էլեկտրալարի միակցում է եղել, եւ հրդեհ է առաջացել»:
Ներկայումս մեծ ընտանիքին ապաստանել են ազգականները, իսկ պետությունը կես տարով 1-սենյականոց բնակարան է հատկացրել: Ընտանիքն այնտեղ կտեղափոխվի, երբ կենցաղի իրեր ձեռք բերի: Հիմա ընտանիքն, իհարկե, ամենից շատ դրամական միջոցների կարիք ունի:
«Մեծ թվով մարդիկ սնունդ եւ հագուստ բերեցին: Մեզ հիմա հնարավորության սահմաններում ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ, որ հասկանանք, թե հետո ինչպես ենք ապրելու: Նույնիսկ չգիտենք ինչից սկսել, ոչ մի փաստաթուղթ չի մնացել, իսկ մեր ամբողջ խնայողությունն այրվել է»,- պարբերականին ասել է Եկատերինան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...