Եթե մենք հեղափոխություն ենք արել, ես իրավունք չունեմ դաշտը հանձնելու. Թատերականի ռեկտորի թեկնածու (տեսանյութ)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ռեկտորի թեկնածու Լիլիթ Արզումանյանը ինքնաբացարկ չի հայտնի, չնայած այդ մասին հայտարարել էր մեկ օր առաջ:
«Ինքնաբացարկ չեմ հայտնի, ընտրություն է, թող լինի ընտրություն»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Արզումանյանը։
Դիտարկմանը, թե ուսանողներին ասել է, որ թող իրենք լեզու գտնեն ԿԳՆ-ի հետ, ինչու է փոխել որոշումը, Լիլիթ Արզումանյանն ասաց.«Ամեն ինչ կատարվել է օրենքի տառին համապատասխան, և ես առիթ չունեմ ինքնաբացարկ հայտնելու»:
Նա նաև ասաց, որ ինքն այն մարդն է, որն իր կենսագրությամբ ու վաստակով պետք է զբաղվի երիտասարդության դաստիարակությամբ.«Ինքնաբացարկ չեմ հայտնի, ես մտածեցի, որ եթե մենք հեղափոխություն ենք արել, ես իրավունք չունեմ դաշտը հանձնելու»:
Դիտարկմանը, թե ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որ ժամանակավոր պաշտոնավարման վեց ամսվա ընթացքում բուհում կառուցողական գործունեություն չի կատարվել և իրենք այլընտրանքային թեկնածու են ուզում տեսնել և այլընտրանքային ծրագրեր, Լիլիթ Արզումանյանն ասաց.«Որ չկա այլընտրանքային թեկնածու, ո՞վ Է մեղավոր»:
Ինչ վերաբերում է իր ծրագրերին, Լիլիթ Արզումանյանն ասաց, որ բուհում արմատական փոփոխություններ են լինելու դասավանդման գործընթացում, ինչի մասին խոստացավ հետո ավելի մանրամասն հայտնել:
Լիլիթ Արզումանյանը 2018-ի իշխանափոխությունից առաջ զբաղեցնում էր ԲՈՀ-ի նախագահի պաշտոնը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը