Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի անզիջողականությունը հղի է իմպիչմենտով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեմոկրատներին ընդառաջ գնալու ցուցադրական մերժումը հղի է իմպիչմենտի գործընթացով: Երկուշաբթի CNN-ի եթերում նման զգուշացումով հանդես է եկել Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը (դեմոկրատ՝ Նյու Յորք նահանգից):
Նրան խնդրել են մեկնաբանել Սպիտակ տան՝ իրենց նախկին իրավական խորհրդատու Դոնալդ Մաքգանին Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի լսումների օրակարգը անտեսելու թույլտվություն տալու Սպիտակ տան որոշումը, որը կապված է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ավարտած հետաքննության հետ, որը վերաբերում է 2016-ի ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ միջամտության հետ:
«Նախագահի անիզիջողականության եւ անօրինական վարքի պատճառով ավելի դժվար է դառնում անտեսել այլընտրանքային ազդեցության միջոցները, այդ թվում, իմպիչմենտը: Մենք կքննարկենք իմպիչմենտն ու այլ այլընտրանքներ», - ասել է կոնգրեսականը:
«Նախագահը չի կարող բարձր լինել օրենքից», - հավելել է Նադլերը: Նա համոզմունք է հայտնել, որ Թրամփը «գործում է ի վնաս իրեն, եթե ցանկանում է Կոնգրեսում դեմոկրատներին դրդել իմպիչմենտի ընթացակարգի»: «Մենք շատ բաներ ենք մտածում, եւ մենք կարող ենք դա անել (հեռացնել պաշտոնից)», - հավելել է հանձնաժողովի նախագահը:
Ավելի վաղ ABC-ին տված հարցազրույցում նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել էր, որ Սպիտակ տունը Մաքգանին թույլ չի տա ԱՄՆ Կոնգրեսին փաստաթղթեր ներկայացնել, որոնք վերաբերում են հատուկ դատախազի գործունեությանը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ապրիլի 18-ին հրապարակել էր Մյուլլերի զեկույցը: Հատուկ դատախազը պնդում է, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016 թ. Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա:
Միեւնույն ժամանակ Մյուլերը խոստովանել է, որ հետաքննությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն չի հայտնաբերել: Միաժամանակ հատուկ դատախազը շեշտել է, որ չի կարող միանշանակ եզրակացություն անել, թե արդյոք պետության ղեկավարը խոչընդոտներ ստեղծել է արդարադատության համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...