Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը. Թրամփ
Օտարերկրյա ղեկավարները ցանկանում են, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը: Երկուշաբթի Մոնթուրսվիլ քաղաքում (Փենսիլվանիա) իր աջակիցների առջեւ ելույթ ունենալով նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նա (Բայդենը) հայտարարել է, որ առաջադրվում է նախագահի պաշտոնում եւ ասել է, որ դա այն պատճառով է, որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են նրaն եւ խնդրել են այդ անել, - պնդել է պետության ղեկավարը,-առանց որեւէ կասկածի: Օտարերկրյա երկրներին դա ավելի շատ դուր կգա(Բայդենի հաղթանակը)»:
Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի դեպքում մյուս երկրները կարող են օգուտ քաղել:
«Նրանք Բայդենին են ցանկանում, որպեսզի Չինաստանը կարողանա շարունակել տարեկան 500 մլրդ դոլար եւ ավելին աշխատել՝ թալանելով ԱՄՆ-ին», -կարծում է հանրապետականը: Թրամփը վերջին օրերին բազմիցս քննադատել է դեմոկրատին:
Ելույթում Թրամփը նաեւ կատակով ենթադրել է, որ նա կարող է հինգ ժամկետ ԱՄՆ նախագահ լինել: «Եվ գուցե, եթե մեզ դա իսկապես շատ դուր գա, եւ եթե գործերը շարունակվեն այնպես, ինչպես հիմա, մենք կանենք այն, ինչ պետք է անենք: Մենք երեք, չորս, հինգ ժամկետ էլ կպաշտոնավարենք», - ելույթի ժամանակ կատակել է նախագահը, որը երեք անգամ ընդհատվել է այն պատճառով, որ հանդիպմանը ներկա աջակիցների ինքնազգացողությունը վատացել է:
ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...