«Փաշինյանի պահվածքը վկայում էր որոշակի շփոթվածության մասին». «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը վարչապետի կոչին
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի թղթակից Յուրի Ռոքսն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ քաղաքացիներին ուղղված կոչին:
Հեղինակը հիշեցնում է, որ ՀՀ առաջատար քաղաքական կուսակցություններն իրենց հայտարարություններում Փաշինյանի կոչը «հակասահմանադրական» են որակել՝ նախազգուշացնելով, որ դա կարող է ծանր, անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:
«Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Փաշինյանի պահվածքը վկայում էր իրեն ոչ բնորոշ որոշակի շփոթվածության մասին»,-գրում է Ռոքսը:
Հեղինակը հիշեցնում է, որ ավելի ուշ Փաշինյանն իր աջակիցներին խնդրել է դադարեցնել դատարանների մուտքերի արգելափակումը՝ հայտարարելով, որ Հայաստանում անկախ դատական համակարգի ստեղծման գործընթացն այլևս մեկնարկել է, և այն անշրջելի է: Նա երաշխավորել է, որ Հայաստանն անպայման կունենա անկախ դատական համակարգ:
«Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ստանձնեցին երկրում տեղի ունեցող հետագա զարգացումների պատասխանատվությունը: Նրանց գործողությունները կարող են հանգեցնել հայկական հասարակության ավելի մեծ բևեռացման: Երկուշաբթի օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական հեղափոխությունը չի կարող լինել առանց կոշտության, ինչը բնորոշ է բոլոր հեղափոխություններին: Ուստի՝ ձախողումից խուսափելու համար իշխանությունները պարտավոր են առավելագույնս կիրառել ռեսուրսները, բարեփոխումների բարեհաջող իրականացման համար ընդլայնեն համագործակցությունը միջազգային կառույցների հետ և միևնույն ժամանակ բաց լինեն տեղի քաղաքական ուժերի հետ համագործակցության համար»,-եզրափակել է Ռոքսը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը