Երեւանի կենտրոնից 15 մարդ բերման է ենթարկվել. մեկը կծել է ոստիկանի ձեռքը, մյուսը՝ ճանկռել
Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երեւան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 19.05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնական բաժնի ծառայողները հիշյալ փողոցից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սկսել են քաշքշել ոստիկանության ծառայողներին:
Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը կծել է ոստիկանի դաստակը, իսկ մյուսը եղունգներով ճանկռել է մյուս ոստիկանի դաստակը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Աջ ձեռքի կծած վերք» եւ «ձախ ձեռքի քերծած վերք» ախտորոշումներով ոստիկանության երկու ծառայող բուժօգնության է դիմել:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































87 հանցագործություն երեք օրում. ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում
Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ)
Վանաձորում ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)
Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել
«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը