Դա մեր ազգի ամենամեծ հիմարությունը կլինի, որն այն իր հազարամյակների ընթացքում երբևէ արած կլինի
Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնալով ավելի է ամրապնդվում այն տպավորությունը, որ ինչ-որ արտաքին ուժ իր` հայ քաղաքական էլիտայի ներսում առկա ասեթների միջոցով տարբեր մանիպուլացիաների է դիմում` քաղաքական էլիտայի մեջ (հետևաբար՝ նաև հասարակության շրջանակներում) բացասական բևեռացում ստեղծելու նպատակով։ Այս ընթացքում ուղղակի կամ անուղղակի կերպով արհեստական կոնտրաստ ստեղծելով հայ քաղաքական էլիտայի արցախյան հատվածի և նոր քաղաքական սերնդի միչև։
Այս տենդենցի անուղղակի վկայություններն են օրինակ Արցախյան պրովինցիանի «նախագահների» միջնորդությունն ու Վիտալի Բալասանյանի մեքենայի «պատահական» խուզարկությունը։ Այ այսպես են միջավայր ստեղծում անջատողականության և պոլարիզացիայի համար։
Հայ քաղաքական էլիտայի և հասարակության մեջ աշխարհայացքային և այդենթիթի դասակարգում թույլ տալ չի կարելի։ Ներքաղաքական հակասությունները ներքին աշխարհայացքային և այդենտիֆիկացիոն հետևանք չպետք է ունենան։ Դա մեր ազգի ամենամեծ հիմարությունը կլինի, որն այն իր հազարամյակների ընթացքում երբևէ արած կլինի։ Ուստի խոհեմություն կոչ եմ անում բոլորին թե Երևանում, թե Ստեփանակերտում կամ Գյումրիում, թե Փաշինյանի թիմի և թե հավաքական ընդդիմության ներկայացուցիչներին»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը