Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատվել է Հայաստանից տրված ցուցումով
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանին աշխատանքից ազատել են: Լալայանին աշխատանքից ազատելու փաստացի պատճառը ՀՀ իշխանությունների ուղղակի հրահանգն է եղել, քանի որ մամուլի խոսնակը ՖԲ իր էջում քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել:
Շատերը դա որակում Են որպես ՀՀ իշխանությունների կողմից ուղղակի միջամտություն, և սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է,որ ՀՀ-ն երբեք չի խառնվում Արցախի ներքին խնդիրներին: Այն, որ Լալայանին աշխատանքից ազատել են ՀՀ իշխանությունների հասցեին արված հայտարարության պատճառով, գրեթե ոչ ոք չի հերքում:
Ավելին՝ փաստացի դրա վառ վկայությունը նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանություններն են մամուլում, որով վերջինս, ըստ էության, հավաստում է այդ փաստը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը